Ներքին Միտք 3 տարի առաջ - 11:57 19-09-2023

Իրադրությունն Արցախում լարված է. չի բացառվում, որ Ադրբեջանը ագրեսիվ քայլերի կգնա. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանն առավոտվանից ակտիվ տեղեկատվական գրոհ է սկսել Արցախի նկատմամբ՝ մեկ մեղադրելով քաղաքացիական ավիացիայի վրա ՌԷՊ միջոցներով ազդելու, մեկ էլ՝ ահաբեկչություն իրականացնելու մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նա նաեւ գրել է. «Վերջին դեպքի հետ կապված նշվում է, թե իբր հայկական դիվերսիոն խումբը ականապատել է ադրբեջանական ճանապարհը, որի հետևանքով Ադրբեջանը 4 կորուստ է ունեցել:

Իրականությունը սակայն այն է, որ Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունները «հիմնավորելու» համար նախ փորձում է Արցախը ներկայացնել որպես ագրեսոր, ահաբեկչական երկիր, ապա գործողություններ ծավալել սահմանագծի այս կամ այն ուղղությամբ:

ՊԲ-ն արդեն տվել է, որ Ադրբեջանը Ասկերանի շրջանում տեղակայված դիրքերի ուղղությամբ ականանետ է կիրառել, սակայն ադրբեջանական տեղեկատվական սադրիչ նախապատրաստությունը հաշվի առնելով, չի բացառվում, որ Ադրբեջանը այդ կամ մեկ այլ ուղղությամբ այլ ագրեսիվ քայլերի կգնա:

Իրադրությունն ընդհանուր առմամբ լարված է և այն դերակատարները, որոնք շահագրգռված են իրավիճակի կայունությամբ պետք է օպերատիվ միջոցներ ձեռնարկեն:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում