Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:10 16-09-2023

Ես հանձնվել չգիտեմ. հաշմանդամությունն անտեսած գյումրեցի մարզիկ

«Հանձնվելն ինձ համար չէ. ես բոլոր դժվարությունները հաղթահարում եմ իմ կամային ուժեղ բնավորության շնորհիվ։ Հաշմանդամություն ունենալը, երբեք ինձ համար խոչնդոտ չի եղել, որպեսզի զբաղվեմ այն ամենով ինչ սիրում եմ։ Հաշմանդամությունը ինձ համար անգամ խոչնդոտ չի եղել, որ երեխաներ լույս աշխարհ բերեմ։ Իմ երկու դուստրերին իմ ամենամեծ ու կարևոր հաղթանակն եմ համարում»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է գյումրեցի մարզիկ Գրետա Վարդանյանը։

Գրետա Վարդանյանը 2 տարեկանում՝ 88-ի երկրաշարժի ժամանակ, կորցրել է ոտքերը, ֆիզիկական դժվարությունները սովորել է հաղթահարել հենց այդ տարիքից։ Գյումրեցի 37-ամյա ծանրամարտիկ Գրետա Վարդանյանը պարափաուերլիֆթինգի աշխարհի գավաթի առաջնության չեմպիոն է։ Նա մի քանի մարզաձևերով է զբաղվել՝ բազկամարտով, լեռնադահուկային սպորտով, սայլակավազքով։ 2007 թվականից հետաքրքրվել է ծանրամարտով և որոշել է ընտրել այս մարզաձևն ու կենտրոնանալ դրա վրա։

Գրետան միջազգային կարգի սպորտի վարպետ է, ծանրամարտի պարալիմպիկ խաղերի է մասնակցել աշխարհի 16 երկրներում, մեդալներ նվաճել: Նա նաև մարզիչ է, աշխատում է Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում՝ որպես փորձագետ: Մարզուհի, մարզիչ, մայր ու ԱԻՆ-ի աշխատակից: Գրետան ասում է՝ հանձնվելն ամենահեշտն բանն է, որ մարդիկ կարող են անել, դրանով ամեն ինչ սահմանափակվում է, իսկ առաջ գնալու համար պայքարել է պետք:

Մանրամասները՝տեսանյութում

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան