Ներքին 3 տարի առաջ - 18:26 14-09-2023

Ֆրանսիան մեր մեծագույն բարեկամն է եւ Հայաստանի կողքին է բոլոր դժվարին օրերին․ Սարգիս Խանդանյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը սեպտեմբերի 14-ին հանդիպել են Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի գլխավորած պատվիրակության հետ:

«Ֆրանսիան մեր մեծագույն բարեկամն է եւ Հայաստանի կողքին է բոլոր դժվարին օրերին»,- ողջունելով պատվիրակությանը ՀՀ Ազգային ժողովում՝ ասել է Սարգիս Խանդանյանը եւ շնորհակալություն հայտնել Ժան-Լուի Բուրլանժին հայանպաստ գործունեության համար:

«Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում մշտապես առանձնահատուկ կարեւորություն է ունեցել Ֆրանսիայի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը եւ ուրախությամբ հավելել, որ Ֆրանսիայի հետ համագործակցությունը սկսել է ընդգրկել նորանոր ոլորտներ: Նա նշել է, որ որպես բարեկամական խմբի ղեկավար՝ ինքն ամենօրյա կապի մեջ է ֆրանսիացի գործընկերների հետ՝ հստակեցնելով գործունեության երկկողմ օրակարգը:

Շնորհակալություն հայտնելով Ժան-Լուի Բուրլանժին Ֆրանսիայի խորհրդարանում հայանպաստ բանաձեւերի ընդունման հարցում ակտիվ գործունեություն ծավալելու համար՝ Վլադիմիր Վարդանյանը խնդրել է շարունակել խորհրդարանական դիվանագիտական գործիքակազմի շրջանակում աջակցությունը Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում:

Ժան-Լուի Բուրլանժն ասել է, որ մեծ պատիվ է այս դժվարին օրերին այցելել Հայաստան: «Ներկա քաղաքական իրավիճակը թույլ է տալիս հրամայական դարձնել միջազգային գործընկերներով համախմբված լինելը եւ օգնել Հայաստանին դիմակայել այս բարդ ժամանակներում: Այսօր, այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանում գրառում եմ կատարել՝ նշելով, որ բավարար չէ հիշել եւ աղոթել, պետք է անցնել գործողությունների»,- ասել է Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ Հայաստանի հարցը խոր մտահոգություններ է առաջացրել իրենց հանձնաժողովում: Նրանք գիտակցում են, թե որքան ծայրահեղ լուրջ է իրավիճակը, եւ թե ինչպիսի ծանր, անմարդկային վիճակում են հայտնվել շրջափակված Լեռնային Ղարաբաղի բնակիչները:

Սարգիս Խանդանյանը ներկայացրել է Հայաստանում եւ Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, ծառացած սպառնալիքներն ու մարտահրավերները, Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը:

Ժան-Լուի Բուրլանժը նշել է, որ վերադառնալուն պես կներկայացնի տիրող իրավիճակը, պահի լրջությունն ու գործելու առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ պետք է ակտիվ աշխատանքներ իրականացնել եվրոպացի գործընկերներին այդ գործընթացներին ներգրավելու համար: Նա ընդգծել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության շարունակականության կարեւորությունը: «Պետք է պայքարենք, սա նաեւ մեր պայքարն է արժեքների համար»,- եզրափակել է Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը