Ներքին 3 տարի առաջ - 15:00 13-09-2023

Դեսպան Մինասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Նորին Մեծություն Մարգարետայի հետ

Սեպտեմբերի 12-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանն իր տիկնոջ՝ Լիանա Մինասյանի հետ Էլիզաբետա պալատում հրաժեշտի հանդիպում է ունեցել Ռումինիայի թագի պահապան Նորին Մեծություն Մարգարետայի հետ։ Այդ մասին ասված է Ռումինիայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքյան էջում:

«Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել են Ռումինիայի թագավորական ընտանիքի և հայ համայնքի սերտ պատմական հարաբերությունները և թագավորական ընտանիքի ցուցաբերած անուրանալի աջակցությունը 20-րդ դարի սկզբին Ռումինիա գաղթած հայ փախստականներին։

Դեսպանը գոհունակությամբ անդրադարձել է դեսպանության և թագավորական ընտանիքի միջև ավանդական դարձած համագործակցությանը՝ այս համատեքստում հատուկ ընդգծելով 2019 թ. արքայազն Ռադուի Հայաստան կատարած այցի կարևորությունը։

Նորին Մեծություն Մարգարետան շնորհակալություն է հայտնել դեսպանին Ռումինիայում իր ծառայության ընթացքում ներդրած ջանքերի ու արդյունավետ համագործակցության համար՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ մասնագիտական գործունեության մեջ։

Հանդիպմանը մասնակցել են նաև Նորին Մեծության Տան տնօրեն Կոնստանցա Յորգան և Նորին Մեծության Տան կանցլեր Տրայան Սարկան»,- նշված է գրառման մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը