Ներքին 3 տարի առաջ - 20:47 12-09-2023

Կոռնիձորում գտնվող հումանիտար օգնությունն առաջիկայում հնարավոր է մտնի Արցախ

Արցախում առաջիկայում նոր զարգացումներ են սպասվում։ Oragir.News-ի Արցախի աղբյուրի փոխանցմամբ՝ հնարավոր է առաջիկայում Բերձորի միջանցքը բացվի հուլիսի 26-ից Կոռնիձորում կանգնած բեռնատարների համար։

«Ռուսական կողմը Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին ասել է, որ ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածություն կա, որ պետք է Ակնայով բեռ անցի, ինչից հետո թույլ կտան՝ Կոռնիձորում կուտակված հումանիտար օգնությունը մտնի Արցախ։

Սամվել Շահրամանյանը դեմ է եղել, ասել է՝ ոչ, Ակնայի ճանապարհը չպե՛տք է բացվի, մենք ոչինչ չենք ընդունելու։ Դրանից հետո ռուսական կողմն ասել է՝ մենք բեռներ ունենք, մեզ պետք է, ինչին Արցախի նախագահը արձագանքել է, որ եթե իրենք բեռներ ունեն, ապա իրենց համար կբացեն ճանապարհը։ Այդ վերմակները, որ մտել են Արցախ, ռուս խաղաղապահների համար են, այդ մեքենայի մեջ ձեթեր են դրել, որպեսզի հումանիտար օգնության անվան տակ անցկացնեն։

Հիմա ամենակարևորը։ Պայմանը եղել է այնպես, որ Ակնայով ռուսական բեռների Արցախ մտնելուց 24 ժամ հետո պետք է Կոռնիձորում կուտակված հումանիտար օգնությամբ բեռնված մեքենաները ևս մտնեն Արցախ։ Այսինքն՝ պետք է մինչև առավոտ դրանք լինեն Արցախում։

Ադրբեջանական կողմի երկրորդ պայմանը եղել է այն, որ եթե Ակնայի ճանապարհը բաց լինի, ապա բաց կլինի նաև Բերձորի ճանապարհը։ Բայց Սամվել Շահրամանյանը հակված չէ, որ Ակնայի ճանապարհը բաց լինի, իրեք ընդամենը համաձայնել են այն պայմանով, որ Կոռնիձորում կուտակված հումանիտար օգնությունը մտնի Արցախ։ Այսինքն՝ զուտ մի քանի րոպեով բացվելու է, որ այդ բեռները մտնեն Արցախ։

Հիշեցնենք, որ ուղիղ 9 ամիս առաջ՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին, թշնամին փակել է Արցախ-Հայաստան միակ ճանապարհը, ինչի հետևանքով 120․000 բնակիչներ հայտնվել են շրջափակման մեջ։

Հիշեցնենք նաև, որ 2023 թվականի հուլիսի 25–ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման հարցով զբաղվող աշխատանքային խմբի հերթական նիստը։ Աշխատանքային խումբը որոշումներ էր կայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ:

Հուլիսի 26-ին մարդասիրական օգնությամբ բեռնված ավտոմեքենաները Երևանի Ստեփան Շահումյանի անվան հրապարակից ուղևորվել էին Արցախ, սակայն Կոռնիձորում՝ Հակարիի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետում, թույլ չէին տվել դրանց մուտքը Արցախ, և մինչ այս պահը բեռնատարները կանգնած են Կոռնիձորում։

Ադրբեջանցիները թույլ էին տվել Արցախ մտնել նաև Ֆրանսիայի կողմից ուղարկված հումանիտար օգնությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում