Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:37 11-09-2023

Արսեն Թորոսյանը դժգոհ է ՔՊ-ականների օրինագծից

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ-ում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկամ ժամանկ նշեց, որ նախագիծը հատկապես վերաբերում է բուժհաստատությունների տնօրեններին, բուժաշխատողներին՝ պետական պատվերով բուժծառայություն մատուցող բոլոր բժշկական հաստատություններին. «Իմ կարծիքով, այս օրենքը ոչ միայն իր նպատակին հասնելու մասով այդքան էֆեկտիվ չի լինելու, այլև առաջացնելու է բազմաթիվ խնդիրներ, որոնցից մեկը որոշակի ծառայությունների համար գների բարձրացումն է լինելու։ Սա հակամրցակային օրենք է, նաև խտրական»։

Ի պատասխան Արսեն Թորոսյանի հայտարարության՝ Լուսինե Բադալյանն ասաց, որ այն բոլոր հարցերը, որոնց մասին բարձրաձայնում է Թորոսյանը, հնարավորինս քննարկվել են։

«Ինձ համար մի փոքր անհասկանալի է այն հանգամանքը, որ այն Արսեն Թորոսյանը, որը ժամանակին առողջապահության որակի և մեծ գաղափարների մասին պայքարում էր, մրցակությունը, բիզնես շահն առանձնապես նրան չէր հետաքրքրում։ Այսօր առողջապահության որակի և ծառայությունների համար պայքարելու ընթացքում լսել կարծիք, որ որևէ մեկի բիզնեսին վնաս ենք տալիս, ազատ մրցակության պայմաններ չենք ստեղծում, ինձ համար առնվազն տարօրինակ է։

Երբ որ մենք, մարդկանց առողջության մասին մտածելով բերում էինք ծխախոտի մասին օրենքը, դուք հրաժարվում էիք լսել վերահսկողության ու մնացած բոլոր այլ կոմպոնենտների մասին։ Այսօր, խնդրում եմ, առաջանորդվել միևնույն գաղափարով, սկզբունքով, հետևաբար մարդկանց առողջության մասին մտածելը դնել առաջնային դիրքերում»,- ասաց Բադալյանը։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան