Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:53 11-09-2023

Ներքին վտանգ կա՞, որ վավերացվում է մահապատժի վերացման մասին արձանագրությունը. Ագնեսա Խամոյան

Ազգային ժողովում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց, որ ՀՀ Սամանադրությամբ էլ արգելված է մահապատիժը, ապա հարցրեց՝ բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին թիվ 13 արձանագրության վավերացումը որևէ հավելյալ այլ հանգամանքով պայմանավորվա՞ծ է, որևէ ներքին վտանգ, մտավախություն կամ անհնագստություններ կա՞ն։

Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ասաց, որ այն որևէ լրացուցիչ պարտավորություններ չի առաջացնելու, արդեն իսկ Սահմանադրական նորմ է. «Մենք ունենք վավերացրած երկու արձանագրություն, 13-րդ արձանագրությունը վավերացնելը շարունակական միջազգային պարտավորությունների կատարման մեր հաջորդիվ ու վերջնական քայլն է․․․

Վերլուծություններ, անհանգստություններ չկան, քանի որ մահապատիժն ամբողջապես արգելված է մեր Սահմանադրությամբ, ուղղակի հավելյալ մեր միջազգային մակարդակով դրա վերահաստատման քայլն է»։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան