Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:51 11-09-2023

Հայաստանն ու Ադրբեջանն են մնացել, որ չեն վավերացրել փաստաթուղթը․ վերջինը չպիտի լինենք

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսօր ԱԺ-ում «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ նշել է, որ միջազգային փաստաթղթի հիմքում եվրոպական զարգացումներն են Եվրոպայի խորհրդի ձեւավորումից հետո մինչեւ մեր օրերը, որը, ըստ էության, արձանագրում է մեկ ընդհանուր մոտեցում՝ մահապատժից՝ որպես պատժի տեսակից հրաժարում։

Ըստ Վարդանյանի՝ փուլային ճանապարհ է անցել մահապատժից հրաժարվելու մոտեցումը: Նրա հավաստմամբ 21-րդ դարի սկզբին եվրոպական պետությունների մեծ մասը մահապատիժը վերացրել էին խաղաղ պայմաններում:

Վլադիմիր Վարդանյանը նշեց , որ սահմանադրական բոլոր քննարկումների ժամանակ մահապատիժը դիտարկվել է որպես բացառիկ պատժամիջոց, որը պետք է վերացվի: Պատգամավորի հավաստմամբ միակ մտահոգությունն այն է, որ Հայաստանը չդառնա ԵԽ վերջին պետությունը, որ վավերացնի այս փաստաթուղթը:

Նա կոչ է արել գործընկերներին վավերացնալ միջազգային փաստաթուղթը:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան