Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:25 06-09-2023

Այդ տեսակ հարցերը կարող եք բերդում տալ. Ավինյան

Ֆեյսբուքյան օգտատեր Էդուարդ Հայրումյանը դեռևս ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ամիսներ առաջ Նոր Նորք վարչական շրջանի Գայի արձանի հարակից այգու և մայթերի հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել։

Ակտիվիստ Արթուր Չախոյանը համացանցից գտել է տվյալ շինաշխատանքների կատարողական ակտը, որտեղ գրված է եղել, որ տեղադրվել է մոտ 2000քմ գեղարվեստական տոմետր։ Սակայն չափելով տվյալ հատվածը համողվել են, որ նշված թիվը չի համապատասխանում իրականաությանը և, երբ Տիգրան Ավինյանը Նոր Նորք շրջայցի է գնացել Էդուարդ Հայրումյանն ու Արթուր Չախոյանը մանրամասն ներկայացրել են նախագծի այն հատվածները, որոնք իրականությանը չեն համապատասխանել․

«Նոր Նորք ՎՇ ղեկավար Արմեն Մհերյանի առաջարկով ու Տիգրան Ավինյանի համաձայնությամբ «գռազ եկանք», ըստ որի՝Քաղաքապետարանի ներկայացուցիչը ու Արթուրը միասին չափում են ըստ կատարողականի Գայի արձանի շուրջը տեղադրված տոմետների մակերեսը՝ և եթե ես ճիշտ եմ, ապա հարուցվում է քրեական գործ ու մեղավորները պատժվում են, եթե ես սխալվեմ ապա այս նույն ձևով՝ հրապարակային ներողություն կխնդրեմ։ Հիմա մենք սպասում ենք քաղաքապետարանից զանգին»,- գրել էր Հայրումյանը։

Օրեր առաջ էլ Արթուր Չախոյանը իր ուղիղ եթերներից մեկի ժամանակ ակնարկեց, որ Ավինյանը «գռազն» այդպես էլ չի կատարել։
Oragir.News-ը քարոզարշավ իրականացնող «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին հարց ուղղեց՝ արդյո՞ք նա գռազ է կրվել և չի՞ փակել այն, սակայն, Ավինյանը հարցին չպատասխանեց: «Այդ տեսակ հարցերը կարող եք բերդում տալ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսնայութում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան