Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:45 05-09-2023

Եռաբլուրի մոտ այդպես գոռացեք․ բնակիչը Ավինյանի բուկլետը չվերցրեց

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր քարոզարշավ է իրականացրել Շենգավիթ վարչական շրջանում։

Բակերից մեկում Ավինյանը մոտեցավ շենքերից մեկի բնակիչ տիկին Սիրունին, ով այլախոհ, քաղբանտարկյալ Հակոբջան Թադևոսյանի կինն է։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսեց, թե ինչպես է կինը Ավինյանին և նրա թիմակիցներին մեղադրում Արցախը հանձնելու մեջ։

Կինը փաստացի չէր ճանաչել իր դիմաց կանգնած Ավինյանին և հարցնում էր, թե ո՞ւմ թռուցիկն են իրեն տվել։ Ի պատասխան կնոջ դիմաց կանգնած Ավինյանը ոչ թե ասաց, որ դա ինքն է, այլ իր մասին խոսեց երրորդ դեմքով՝ ասելով, որ նկարում Տիգրան Ավինյանն է՝ ըստ երևույթին վախենալով տիկնոջ արձագանքից։

Իմանալով, որ ՔՊ-ի նախընտրական բուկլետն է, կինը այն վերադարձրեց Ավինյանին։

«Շնորհակալություն։ ՔՊ-ն Ղարաբաղը ծախե՛ց։ Գնացե՛ք, գոռացեք, ադրբեջանցիներին էլ դիմավորեք։ Դե գնացեք, Եռաբլուրի մոտ այդպես գոռացեք»,- ասաց կինը։

Մանրամասները՝ տեսնայութում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան