Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:35 05-09-2023

Հանգստի և ժամանցի վայրերը շարունակում են ֆիզիկապես անմատչելի մնալ. Բաթոյան

Հանրային լողափերը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելու վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը առաջարկ եմ ներկայացրել։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը:

«Չնայած գործող օրենսդրական կարգավորումներին՝ հանգստի և ժամանցի վայրերը շարունակում են ֆիզիկապես անմատչելի մնալ։ Գործող կարգը, որով սահմանվում են լողափի բարեկարգման, կահավորման (սարքավորումների) և սպասարկման տեխնիկական բնութագիրը և այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանեն լողափերը, չի նախատեսում մատչելիության որևէ պայման։

«Սևան» ազգային պարկի տարածքում առանձնացված են 8 հանրային լողափեր, որոնցից միայն մեկ լողափն է մասամբ հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։ Կառավարության որոշմամբ նախատեսվում է ստեղծել ևս 4 հանրային լողափ Լճափ, Շողակաթ, Գավառ և Մարտունի համայնքներին կից։

Շրջակա միջավայրի նախարարության հետ քննարկել ենք «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հանրային լողափերի բարեկարգման, կահավորման և սպասարկման կարգում փոփոխություն կատարելու, մասնավորապես, հանրային լողափերի չափանիշներում մատչելի սանհանգույցներին, հանդերձարաններին, դեպի լիճ տանող ճանապարհներին, ինչպես նաև անհրաժեշտ այլ պայմաններին (օրինակ՝ հատուկ լողափի համար նախատեսված սայլակ) վերաբերող չափանիշները պարտադիր դարձնելու հարցը»,- գրել է նա:


Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
09:03 «Ի՞նչ գործ ունի» ՄԱՊ֊ի Ալիկի աղջիկը Քոչարյանենց տանը
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի