Ուղիղ եթեր
Ներքին Սպորտ 2 տարի առաջ - 14:31 03-09-2023

Շախմատի կայծակնային մրցաշար և ցուցահանդես՝ նվիրված Մոսկվայի 876- ամյակին

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում (ՄՄԳԿ) մեկնարկել են Մոսկվայի 876-ամյակին նվիրված միջոցառումները, որի շրջանակում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ կազմակերպվող շախմատի 4-րդ ամենամյա մրցաշարը և Մոսկվայի պատմությանը նվիրված ցուցահանդեսի բացումը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Դոմ Մոսկվի» կենտրոնի տարածած հաղորդագրությունից, 150 շախմատիստներ մրցել են 13 տուրերում՝ շրջանաձև մրցակարգով։ Եզրափակչում էին 6 մարզիկներ, որոնք մրցեցին 8 միջազգային գրոսմայստերների հետ:

Մասնակիցների թվում էր շախմատիստ, գրոսմայստեր (2017), մինչև 16 տարեկան պատանիների աշխարհի չեմպիոն (2016) Հայկ Մարտիրոսյանը, որը վերջերս Ալմաթիում կայացած կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում գրավեց երրորդ տեղը և երկրորդ տեղը Timisoara Grand Prix Rapid մրցաշարում:

«Հաճելի է մասնակցել նման մրցաշարերի։ Ի վերջո, սա ևս մեկ հնարավորություն է խաղալու և մրցելու ընկերների հետ» ,- նշեց Հայկ Մարտիրոսյանը։

«Տարեցտարի մրցաշարի անցկացման մասշտաբները մեծանում են։ Արդեն 4-րդ տարին է սերտ գործակցում ենք Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի հետ։ Եզրափակիչ անցած մասնակիցները խաղում էին Հայաստանի ուժեղագույն շախմատիստների հետ: Ուրախ եմ, որ հնարավորություն կա անցկացնելու նման միջոցառումներ, որոնց միջոցով մեծանում է հետաքրքրությունը շախմատի նկատմամբ»,–նշեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը։

Մրցաշարի կիսաեզրափակչում իր ուժերն է փորձել նաև ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը:
«Արդեն 50 տարի շախմատ եմ խաղում, բայց ոչ այնքան պրոֆեսիոնալ, որքան այստեղ ներկա շախմատիստները։ Շախմատի հանդեպ իմ սերը դեռ մանկուց է։ Հայաստանը եզակի երկիր է, որտեղ ծնվում են հրաշալի շախմատիստներ», - նշեց Ալեքսանդր Կոնյուկը։

Համառ պայքարում հաղթեցին Էմին Օհանյանը (1-ին տեղ), Տիգրան Պետրոսյանը (2-րդ տեղ) և Հայկ Մարտիրոսյանը (3-րդ տեղ): Մասնակիցները պարգևատրվել են պատվոգրերով, գավաթներով և մեդալներով:

«Մեծ պատիվ է, որ նման պրոֆեսիոնալները և ճանաչված վարպետները մասնակցում են մեր մրցաշարին: Փորձում ենք անել հնարավորը, որպեսզի մրցաշարի կազմակերպումը լինի բարձր մակարդակով։ Հուսով ենք, որ Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ գործակցությունը կշարունակի զարգանալ և տարեցտարի մեր մրցաշարի մասնակիցների թիվը կավելանա»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Մրցաշարի բոլոր մասնակցիները ծանոթացան կենտրոնում բացված ցուցահանդեսին, որը ներկայացնում է Մոսկվայի տեսարժան վայրերը։ Ռուսական աշխարհագրական ընկերության հետ բացված ցուցահանեսը ներկայացնում է քաղաքի ճարտարապետությունը, փողոցները, բնակիչների սովորություններն ու ավանդույթները, տրանսպորտաին ցանցերը։

«Այսօր Մոսկվան աշխարհի ամենաարագ զարգացող մեգապոլիսներից է։ Այն իրավամբ համարվում է ամենագեղեցիկ և հարմարավետ քաղաքներից մեկը, որն իր մոտ է տանում շատ տաղանդավոր մարդկանց։ Նրանց թվում քիչ չեն հայերը, որոնք Մոսկվայի պատմության ընթացքում իրենց ներդրումն են ունեցել նրա բարգավաճման գործում։ Իզուր չէ, որ մինչև օրս մայրաքաղաքում կարելի է տեսնել բազմաթիվ պատմական շենքեր, որոնք կառուցվել են հայերի կողմից», - ասաց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

«Իր տեսակի մեջ եզակի ցուցահանդես է, այստեղ կարելի է տեսնել, թե ինչպես է փոխվել Մոսկվան, ծանոթանալ արխիվային նյութերի։ Կարծում եմ յուրաքանչյուրն իր համար նոր, հետաքրքիր փաստեր կբացահայտի Մոսկվայի մասին»,– ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպանի ատաշե Դենիս Նազարովը։

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը Մոսկվայի օրվան նվիրված տոնական միջոցառումներն անցկացնում է Մոսկվայի կառավարության, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի հովանու ներքո և ՀՀ-ում ՌԴ դեսպանության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին