Ներքին 3 տարի առաջ - 20:48 02-09-2023

Լաչինի ճանապարհը եղել է ու լինելու է արցախցիներինը. Գայա Արզումանյան

Ուզում եմ շոնրհավորել բոլոր իմ արցախցիներին, ցավոտ սրտով եմ շնորհավորում, բայց իմ համար միշտ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը եղել է ու լինելու է անկախ, ազատ:

Այս մասին Ազատության հրապարակում Արցախի անկախության օրվա առթիվ կազմակերպած հանրահավքի ժամանակ ասել է երգչուհի Գայա Արզումանյանը:

«Մենք պիտի ուժեղ լինենք, այսօր ծնողիս հետ խոսում էի, մինչև վերջին րոպեն իրենք առաջնահերթ ասում էին, որ չենք կարող թուրքից ընդունել այն, ինչը փորձում են մեզ տալ, այդ կուտը մենք չենք ուտելու, որով այսօր պիտի հային խաբեն, չի լինելու, որ հումանիտար օգնություն է, ուրեմն պետք է ընդունենք: Ես միայն իմ անունից չեմ խոսում, բոլոր արցախցիների անունից՝ կարող եմ վստահաբար ասել, որ Արցախը միշտ եղել է ազատ, անկախ և լինելու է ազատ, անկախ: Ես որպես Արցախում մեծացած ուզում եմ ասել՝ շնորհավորում եմ տոնդ իմ Արցախ, իմ Ղարաբաղ, իմ ԼՂՀ: Ես ասում եմ՝ ճանապարհը բացվելու է, ուզեք, թե չուզեք: Ես մեր թշնամիներին ասում եմ՝ այդ ճանապարհը եղել է արցախցիներինը և լինելու արցախցիներինը»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել