Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:00 02-09-2023

Ադրբեջանը Սոթքում դիրքային տեղափոխությունների խնդիր չէր դրել

Սոթքում սադրանքն ուղղված է եղել մեր զինծռայողներին ֆիզիկական առումով կյանքից զրկելուն, այստեղ ես չեմ տեսնում առաջ գնալու, մարտավարական դիրք դուրս գալու փորձ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Սահմանագծի այդ հատվածում ադրբեջանական կողմը հիմնականում գերիխշող բարձրունքներ ունի, այնպես չէ, որ այդ պահին դիրքային տեղափոխությունների խնդիր էր եղել։ Ադրբեջանը հստակ խնդիր է դրել կյանքից զրկել մեր զինծառայողներին, վնաս պատճառել, ցավ պատճառել։ Ցավոք, պետք է արձանագրել, որ Ադրբեջանն ինչ որ առումով դրա հասել է»։

Անդրադառնալով Ակնայի ճանապարհին ստեղծված իրավիճակին՝ նա նշեց, որ Ակնայի ճանապարհին միանշանակ լարվածության ռիսկեր կան, քանի որ այդ իրավիճակն ուղեկցվում է Ադրբեջանի բավականին կոշտ հայտարարություններով։ «Բնականաբար, այս իրավիճակում պետք է սպասել ամեն ինչի։ Արցախցիները շատ հստակ արտահայտում են իրենց դիրքորոշումը, որ եթե Ադղամ Ստեփանհակերտ ճանապարհը բացվի և, եթե անգամ բացվի Լաչինի ճանապարհի բացմանը զոգահեռ, ապա Լաչինի միջանցքում շարժը շատ սահմանափակ է լինելու և շատ արագ նմալու է միայն մեկ երթուղի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան

Ձեզ գուցե հետաքրքրի