Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:15 02-09-2023

Ադրբեջանն իր քարտեզները ՀՀ տարածքում է նկարում, մենք ի՞նչ եզրակացություն ենք անում 

Ես համոզված եմ, որ Արցախի ժողովուրդն իր բաժին անելիքն այսօր Արցախում անում է լիարժեք, և մենք պարտավոր ենք ուղղակի Արցախի կամքի իրացնողը լինել։ Այս մասին այսօր ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

Հարցին, թե ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ Արցախում Արայիկ Հարությունյանի հրաժարականի նախաձեռնողներից մեկը Ռուբեն Վարդանյանն է՝ Թանդիլյանն արձագանքեց, որ բազամաթիվ դեպքեր կարող է հիշել ու մտաբերել դեռ մինչև Ռուբեն Վարդանյանի Արցախ գնալը, երբ Արայիկ Հարությունյանը հրաժարական տալու ցանկություն է հայտնել տարբեր առիթներով։

«Մենք այսօր պարտավոր ենք ցնցումների չենթարկել իրավիճակը։ Կա հրաժարական, կա Սահանադրություն, որով այդ իրավիճակին լուծումներ են տրվում։ պետք է հանգիստ անցնցում քննարկել մարդկանց հետ և իրավիճակն հանգուցալուծել՝ առանց ավելորդ լարվածության։ Մենք տեսնում ենք, որ առաջնորդության խնդիր կա և դա որևէ մեկի համար գաղտնիք չէ։ Ես հույս ունեմ, որ Արցախի խոհեմ ժողովուրդը, այնտեղ ապրող մարդիկ, ովքեր իրենց մաշկի վրա զգում են, թե ինչ է կատարվում՝ վստահ եմ ունենալու են խոհեմություն հանգուցալուծելու խնդիրնը իրավական ճանապարհով՝ հանգիստ, առանց լարվածության»։

Նա ընդգծեց, որ Ադրբեջանը հետևողական իր օրակարգը իրացնում է, ամեն օր իրականություն է դարձնում։ «Մենք էլ իբրև ոչ տեսնում ենք, ոչ լսում։ Մենք պետք է գնահատենք, որ սա վտանգ է Հայաստանի համար, Սյունիքը, Գեղարքունիքը, Վայոց ձորը, մոտելցել են Երևանին, մարդիկ բացահայտ իրենց քարտեզները մեր տարածքում են նկարում էլ, ի՞նչ ենք ուզում, ի՞նչ եզրակացություն ենք անում»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում