Ներքին 3 տարի առաջ - 14:00 02-09-2023

Միայն արագաչափերին ու «կամերաներին» վարորդները 6․5 միլիարդ են վճարել

Բազմաթիվ վարորդներ ահազանգում են, որ արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը հատկապես մայրաքաղաքում միտումնավոր տեղադրվում են այնպիսի վայրերում, որ ոչ թե կանխեն հնարավոր վթարները, այլ պարզապես վարորդները տուգանվեն։ Օրինակ՝ հետիոտնային անցումից հետո, ոչ թե առաջ, ծառերի ետևում և այլն։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Oragir.News-ի գրավոր հարցմանն ի պատասխան նշել են․

«Երթևեկության վերահսկման տեխնիկական միջոցները տեղադրվում են խաչմերուկներում, ճանապարհների առավել վտանգավոր հատվածներում՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծության արդյունքներով, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների միջնորդությունների հիման վրա։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ տեխնիկական միջոցներով վերահսկվող փողոցների ցանկը, ինչպես և դրանց գործարկման վերաբերյալ հայտարարությունները հրապարակվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնական կայքում»։

Գրավոր հարցման մեջ նշել էինք նաև, թե 2023 թվականի հունվարի 1-ից մինչև օգոստոսի 1-ը արագաչափերի և տեսախցիկների արձանագրած խախտումների արդյունքում որքա՞ն գումար է գոյացել և ո՞ւր է գնում այդ գումարը։

«Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով արձանագրված վարչական իրավախատումներով կայացված որոշումների դիմաց վճարումներն իրականացվում են ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության թիվ 900013150058 բյուջետային հաշվեհամարին և 2023թ․ հունվարի 1-ից մինչև օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատվածում փաստացի գանձված գումարը կազմում է 6․389․243․921 (վեց միլիարդ երեք հարյուր ութսունինը միլիոն երկու հարյուր քառասուներեք հազար ինը հարյուր քսանմեկ) ՀՀ դրամ»։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել