Ներքին 3 տարի առաջ - 18:47 01-09-2023

Սոթքի դիրքերում զոհված 19-ամյա Վաչագանը 8 ամսվա ծառայող էր

Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ թշնամի կրակոցից զոհված Վաչագան Սարոյի Վարդանյանը Անի խոշորացված համայնքի Լանջիկ գյուղից էր, ընտանիքի ավագ որդին, 1 քույր և 1 եղբայր ունի։

Լանջիկի գյուղապետ Գևորգ Աբաջյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Վաչագանը 8 ամիս առաջ էր մեկնել ծառայության։

«2023 թվականի հունվարին զորակոչվեց, ծառայում էր Սոթքում։ Շատ շնորհքով, բարի, հարգանքով տղա էր մեր Վաչագանը։ Մայրը հաշմանդամության խնդիր ունի, հայրն էլ շինարար է, Երևանում է աշխատում։ Մեզ համար մեծ ցավ է, ամբողջ գյուղով սգում ենք»,- ասաց Գևորգ Աբաջյանը։

Նրա խոսքով՝ Վաչագան Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, հուղարկավորությունը՝ հաջորդ օրը Լանջիկի գերեզմանատանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, հակառակորդը ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, այդ թվում ականանետերից:

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 1 վիրավոր:

Ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներն են՝

Անդրանիկ Արշակի Անտոնյանը,
Արսեն Ալեքսանդրի Մկրտիչյանը,
Վաչագան Սարոյի Վարդանյանը,



Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել