Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:30 31-08-2023

Արցախցիների քայլը հերոսություն էր․ միայն համառությամբ և ուժով կարելի է իրավիճակ փոխել. Վազգեն Մանուկյան

«Հայաքվե» նախաձեռնությունը քաղաքական մեծ նշանակություն ունի։ Շատ կարևոր է, որ Հայաստանի ժողովուրդը հանրաքվեով «ոչ» ասի Արցախը Ադրբեջանի կազմում լինելուն։ Այս մասին այսօր ԿԸՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը։

«Դեռ 90-ականներին ԱԺ-ն որոշում էր ընդունել, որ ոչ մի պաշտոնյա իրավունք չունի թուղթ ստորագրել, ըստ որի Արցախը պատկանում է Ադրբեջանին։ Իսկ այսօրվա իշխանությունը պարզ ասում է, որ ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, նման իշխանություն մենք դեռ չենք ունեցել ` իրենց բոլոր դրական և բացասական կողմերով։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հետո էլ չլինի. նրանք միակն են ու դրա համար էլ իրենք են հիմա թիրախավորված»,- ասաց նա։

Անդրադառնալով Ադրբեջանի փորձերին` Աղդամի ճանապարհով ԼՂ-ին «օգնություն» տալու փորձերին ու արցախցիների ընդդիմանալուն, Վազգեն Մանուկյանը ասաց, որ նրանց արարքը աննախադեպ է։
«120 հազար մարդ, իրենց փոքր ծծկեր երեխաներով, մեծահասակներով , իրենք էլ սոված` հրաժարվեցին այդ օգնությունից, ասացին, որ այդ ճանապարհով չեն ուզում։ Սա հերոսություն է և լավ օրինակ է մեր ժողովրդի համար։ Միայն համառությամբ և ուժով կարելի է իրավիճակ փոխել»,- ասաց Վազգեն Մանուկյանը։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր