Ներքին 3 տարի առաջ - 15:45 30-08-2023

Արցախի ԱԺ-ի և Հայաստանի ԱԺ-ի միջև ձևավորված հարաբերությունների դաշտն անընդունելի է․ Իշխանյան

Գաղտնիք չէ իմ կուսակցության վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների նկատմամբ, գաղտնիք չէ նաև իմ կուսակցության վերաբերմունքը նաև մեր պետական ինստիտուտներին, այս պարագայում հարցը պետք է դիտարկել ԱՀ ԱԺ-ի ներկայացուցչի և Հայաստանի ԱԺ-ի հետ ունենալիք հարաբերությունների մեջ։

Այս մասին նշել է ԱՀ ԱԺ ՀՅԴ-ական նախագահ Դավիթ Իշխանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է պատկերացնում իր հարաբերությունները հայաստանյան գործընկերոջ հետ։

Նա վստահեցրեց, որ միշտ էլ կողմ է եղել ինստիտուցիոնալ հարաբերություններին։

Ըստ Դավիթ Իշխանյանի՝ այն հարաբերությունների դաշտը, որ հիմա ձևավորվել է Արցախի ԱԺ-ի և Հայաստանի ԱԺ-ի միջև անընդունելի է։

«Անցյալ երկու տարիներին միջխորհրադարանական հարաբերություններ Արցախի և Հայաստանի խորհրդարանների միջև գրեթե չկար, բավարար չէր։ Այդ ամենը բավարար մակարդակի բարձրացնելու համար Ալեն Սիմոնյանի՝ ինձ ընտրվելու կապակցությամբ շնորհավորանքն առաջին քայլն էր, որ մենք վերականգնենք այդ հարաբերությունները։ Այդ հարաբերություններն անձնական համատեքստում չպետք է դիտարկել»,- նկատեց Իշխանյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում