Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:00 29-08-2023

Եթե ադրբեջանական բեռները մտնեն Արցախ, կստացվի՝ արցախցիները հանձնեցին Արցախը

Նախօրեին Արցախի ԱԺ-ում ավելի քան 6 ժամ տևած խորհրդակցությունից հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ էին դուրս եկել մի խումբ քաղաքացիներ, ովքեր ստեղծված իրավիճակի հանգուցալուծումն էին պահանջում, ինչպես նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Արայիկ Հարությունյանը խոստացել է, որ բոլոր որոշումները միասին են կայացնելու: Այսօր հանտնի դարձավ, որ նաև Ադրբեջանն է հումանիտար բեռներ ուղարկում դեպի Արցախ։

Oragir.News-ը զրուցել է Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ․

- Տիկին Հակոբյան, երեկ Ստեփանակերտում իրավիճակը լարված էր, այս պահին ի՞նչ է կատարվում Ստեփանակերտում։

- Այս պահին որպես այդպիսին որևէ բան չկա, որովհետև այդ քննարկումները մինչև լուսաբաց են տևել, այնպես որ այս պահին որևէ քննարկում չկա, կամ քննարկման առաջարկ չկա։ Երեկ էլ որպես այդպիսին, որոշում չի կայացվել։ Պարզապես պարոն Հարությունյանն արձանագրեց բոլոր ելույթները, դիտարկումներն ու առաջարկները, մնացած քայլերը, թե ինչպես կընթանան՝ իր անձնական որոշումները կկայացնի՞, թե՞ էլի խորհրդատվություն կլինի ՝ չեմ կարող ասել։

- Որոշում, ինչի՞ շուրջ, տիկին Հակոբյան, հրաժարականի՞, որովհետև երեկ քաղաքացիների հետ հանդիպմանը նման պահանջ ևս հնչում էր։

- Ո՜չ, չեմ կարող ասել, երեկ նպատակն այնպիսինն էր երկրի ղեկավարի, որ ինչ-որ որոշում պետք է կայացվի ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Բայց հասկանալի է, որ նման ձևաչափով որոշում կայացնելն անհնարին է։ Ամեն դեպքում, ի վերջո, պետության, իշխանությունների գործառույթն է որոշում կայացնելը։ Ուղղակի երեկ ընդհանուր իրավիճակի հետ կապված քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց տեսակտներն ասացին, նաև ելքերի մասին ասացին։

Իհարկե, այդ ելքերի մեջ կային քաղաքական, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, ովքեր համարում էին, որ դերակատարի փոփոխությունը հնարավորություն կտա բեկում մտցնել իրավիճակում, ամեն դեպքում, դա առաջարկներից մեկն է, որ Արայիկ Հարությունյանն արձանագրում է սեփական որոշումը կայացնելու համար։ Բայց ընդհանուր, առմամբ բոլորի կարծիքները տարբեր էին ու այդ հավաքը միայն հրաժարականի շուրջ չէր։

- Քաղաքացիների հետ հանդիպմանը Արայիկ Հարությունյանը նաև հետևյալ նախադասությունն ասաց․ «ճանապարհն եք ասում՝ կբացվի»։ Ո՞ր ճանապարհի մասին է խոսքը։

- Անկեղծ ասած՝ ես չեմ լսել այդ արտահայտությունը, բայց բնականաբար, հումանիտար վիճակն է քննարկվել։ Քննարկվել է նաև Ադրբեջանի ճնշումը Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի շահագործման վերաբերյալ, բայց որևէ կարծիք չի հնչել, որ այն պետք է շահագործել։

- Արայիկ Հարությունյանի կողմից նույնպե՞ս այդ մասին տեսակետ չի հնչել։

- Ինքն ընդհանուր առմամբ որևէ որոշման մասին չի հայտնել։ Նախագահի հստակեցված դիրքորոշումը երեկ այդպես էլ չլսեցինք։ Դրանով պայմանավորված՝ ես չեմ կարող ասել, թե ինչը նկատի ունի։

- Այսօր հայտնի դարձավ, որ նաև Ադրբեջանն է հումանիտար բեռներ ուղարկում, Դուք բացառո՞ւմ եք, որ Ադրբեջանի ուղարկած բեռները կմտնեն Արցախ։

- Ընդհանուր առմամբ, խոսելով միայն հետևանքերի մասին, բաց ենք թողնում պատճառները։ Ամեն ինչ սկսվեց 2022 թ-ի ապրիլից, երբ Նիկոլ Փաշինյանը խոսեց նշաձողի իջեցման մասին։ Այսինքն, մենք կարող ենք արձանագրել, որ սինխրոն աշխատելով ՀՀ իշխանությունները Ադրբեջանի հետ իրենք կարողացան Արցախի հիմնախնդիրը վերածել հումանիտար խնդրի, ավելին, իջեցրել են ուտել-չուտելու, սովից մեռնել-չմեռնելու մակարդակի։ Ադրբեջանը սրանից օգտվում է, նպատակ ունենալով «Լաչինի միջանցք» գաղափարը վերացնել և հավասարեցնել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին, ջնջել «Լաչինի միջանցք» գաղափարը։ Մեկ ամսից ավելի է հումանիտար բեռները Կոռնիձորում են ու հիմա Ադրբեջանը նույն բանն է անում, դրանով փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ միջազգային հանրությունն էլ ասի՝ երկու ճանապարհով էլ բեռներ տեղափոխենք։

Այս իրավիճակում, իհարկե, Արցախի ժողովուրդը շատ բարդ ընտրության առաջ է, քանի որ երեկ պետնախարարն իրավիճակը ներկայացնելով հստակ ասաց, որ մենք շատ երկար չենք կարող այս կերպ շարունակել, գումարած դրան մարդկանց մոտ խուճապային տրամադրություններ կան, հետևաբար Արցախը բարդ ընտրության առջև է։ Բայց ես հույս ունեմ, որ քաղաքական վերնախավը և ժողովուրդը հաստատակամ կլինեն, ու զիջումների չի գնա, քանի որ այդպիսով կստացվի որ Փաշինյանի վաղեմի երազանքը կատարվեց, ու հենց արցախցիները հանձնեցին Արցախը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ