Ներքին 2 տարի առաջ - 11:00 28-08-2023

Նորաբակում իրավիճակը հանգիստ է․ գյուղապետ

Թշնամի Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները երեկ՝ օգոստոսի 27-ին, ժամը 23:30-ի սահմաններում, հրաձգային զենքից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Նորաբակ վարչական շրջանի ղեկավար Վազգեն Ասատրյանն այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ կրակոցները դիրքերի ուղղությամբ են եղել, ձայներն անգամ լսելի չեն եղել, և որ իրավիճակը գյուղում հանգիստ է։

«Նաղդի գյուղի ուղղությամբ ոչ մի բան չի եղել, դիրքերում են կրակել։ Մարդիկ իրենց առօրյա գործերով են զբաղված, գյուղում բերքահավաք է, մարդիկ գարի, ցորեն են հավաքում, խոտն են քաղում։ Այնպես որ խուճապ չկա, եթե անգամ կրակոցի ձայներ են լսվում, ժողովուրդը չի վախենում, սովորական է դարձել»,- նշում է նա։

Հարցին՝ արդյոք թշնամին չի՞ թիրախավորում բերքահավաք իրականացնող գյուղացիներին, Վազգեն Ասատրյանը պատասխանեց․

«Դեռ չէ, այդպիսի բաներ դեռ չկա մեր գյուղի տարածքում։ Այդ կրակոցները մշտական բնույթ են կրում, ամեն օր էլ կրակում են, բայց մենք արդեն հաշվի չենք էլ առնում»։

Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 12-ից թշնամին տեղակայվել է ՀՀ սուվերեն տարածքում և պարբերաբար կրակ է բացում ինչպես հայկական դիրքերի, այնպես էլ գյուղերի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական անձանց։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար