Ներքին 2 տարի առաջ - 20:00 26-08-2023

Եթե Ադրբեջանը փորձի ստատուս-քվո փոխել՝ Իրանը չի սեթևեթի ռազմական ուժի կիրառելու հարցում

Երբ հարց է հնչում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված, թե եթե Ադրբեջանը փորձի ուժով բացել այդ միջանցքը՝ Իրանի կեցվածքը միշտ անփոփոխ է, իրենք ասում են, որ ցանկացած ճանապարհ պետք է այդ պետության կառավարության վերահսկողության տակ լինի և ուժով ոչինչ չի փոխվի։ Ես կարծում եմ, որ այստեղ ենթատեքստ կա, քանի որ ուժով, սա նշանակում է այսինքն այդ ուժին կհակադրվի ուժ և ուժով միջանցքը բացելու քայլերը ձախողման են ենթակա։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն՝ անդրադառնալով ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանի հնչեցրած հայտարարությանը, թե իրենք աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և դեմ են սահմանների որեւէ փոփոխության։

Նահապետյանն ասաց, որ Հայաստանի և Իրանի սահմանային որևէ փոփոխության վերաբերյալ երկու տարուց ավելի Իրանի հոգևոր առաջնորդը, Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ երկիմաստ կերպով ասում են, որ իրենք դեմ են և, որ ցանկացած գործիքակազմ կօգտագործեն՝ խափանելու այդ փորձերը՝ ընդհուպ ռազմական ուժի կիրառում։

«Պատահական չէ, որ Իրանի և Նախիջևանի սահմանին բավական երկար ժամանակ լուրջ զինուժ է կենտրոնացված, ներառյալ զրահատանկային զորքեր և պարբերաբար զորավարժություններ է անցկացնվում։ Սա նշանակում է, որ Հայաստանի և Իրանի միջև սահմանը Իրանի համար ստրատեգիական է»,- կարծում է Նահապետյանը։

Նա ընդգծեց, որ Իրանն ու Ռուսաստանը վերջերս կնքել են ստրատեգիական համագործակցության պայմանագիր, միաժամանակ, Իրանը եզակի պետություններից է, որ Ուկրաինայի դեմ պատերազմից հետո ռազմատեխնիկական համագործակցություն սկսեց իրականացնել Ռուսաստանի հետ։

«Ուստի, Իրանից դեպի Ռուսսատան անցնող ճանապարհներից մեկը, որն անցնում էՀայաստանով, Իրանի համար ստրատեգիական է, եթե հանկարծ թուրքական սեպով այդ ճանապարհը կտրվի՝ Իրանի համար դա ռազմավարական կորուստ կլինի։ Կարծում եմ, եթե անհրաժեշտություն լինի՝ Իրանը երբեք չի սեթևեթի ռազմական ուժի կիրառելու՝ ներառյալ նաև Ադրբեջանի նկատմամբ, առավել ևս, որ Ադրբեջանում 44-օրյա պատերազմից հետո ուժգնացել են Ադրբեջանի շիա մահմեդական հոգևորակնների, հավատացիալների, երիտասարդ ակտիվիստների նկատմամբ ճնշումները, ձերբակալությունները։ Այսինքն, Ադրբեջանն ընտրել է Իրանի ազդեցությունը թույլացնելու, եթե հնարավոր է նաև չեզոքացնելու ուղի»։

Նահապետյանի դիտարկմամբ՝ եթե Ադրբեջանը փորձի տարածաշրջանային ստատուս-քվո փոխել, այսինքն, Արցախի, Հայաստանի նաև Իրանի հետ կապված ռազմական գործողություններ անել՝ ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում չի կարելի բացառել, որ Ադրբեջան պետութունը կարող է մասնատվել։

«Ադրբեջանը կարող է փորձել Իրանի Ատրպատական նահանգն իրեն բռնակցել, հետևաբար, Իրանն էլ իր հերթին կարող է խնդիր դնել Ադրբեջանի մի մասը՝ Կասպից ծովի առափնյա շրջանները, որտեղ բնակվում են իրանական բարձրավանդակի ժողովուրդ՝ ազգությամբ թալիշներ, որոնք լեզվական, կրոնական, ավանդույթների և մշակույթների առումով պարսից ժողովրդին շատ մոտ ժողովուրդներ են, իրեն միացնել։ Այնպես, որ չեմ բացառում, որ այդ պարագայում կարող է մի իրավիճակ ստեղծել, երբ Ադրբեջան պետության մասնատումը գործընթաց կգնա»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ