Տեսանյութ Ներքին 3 տարի առաջ - 17:45 24-08-2023

Մենք պատերազմից հետո շոուների և ավելորդ խոսքերի ժամանակ չունենք․ Մանե Թանդիլյան

Քարոզարշավն ամբողջ թափով ընթացքի մեջ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

«Երեկ շարժվել ենք Արաբկիր վարչական շրջան։ Դիմավորում են մարդիկ լավ, որքան դա հնարավոր է այս պայմաններում Հայաստանի ԱՐցախի այս վիճակում, մենք էլ փորձում ենք իրավիճակը հասկանալով խոսել մարդկանց հետ։ Արձագանքը դրական է և դա ուրախացնող է։ Տեսնում ենք, որ մարդիկ վճռական են սեպտեմբերի 17-ին իրենց խոսքն ասելու մեր երկրում տիրող իրավիճակ մասին»,- ասաց Թանդիլանը՝ հավելելով, որ իրենց թիմն ամբողջ օրվա ընթացքում Երևանի ողջ տարածքում այցելում է բակեր, զրուցում բնակիչների հետ։

Հարցին՝ ինչին են ուշադրություն դարձնում քաղաքացիները, որ խնդիրներն են ակնառու, Թանդիլյանը պատասխանեց․ «Իրականում տարբեր են մարդկանց ընտրություն անելու և մտահոգվելու առարկաները՝ սկսած բակային հարցերից, ավարտած ուղղակի քաղաքական իրենց դիրքավորումներով, և այս ամենի համար մենք ունենք առաջարկ որը երկայացնում ենք քաղաքացուն։

Մենք չունենք առաջարկ, որն ընդհանրապես իրատեսական չլինի։ 8 արժեքների հիման վրա մենք առաջարկում ենք գործողությունների ծրագիր, ընդ որում՝ բոլորը նշված են ժամկետով, սա ք այն, որ մենք խոստանում ենք․․․ մեր բոլոր նպատակները չափելի են»։

Oragir.News-ի հարցին՝ արդյո՞ք քաղաքացին ծրագրերով է ընտրությունը կատարելու, Թանդիլյանն ասաց․ «Մենք առաջարկ ունենք յուրաքանչյուր քաղաքացու համար։ Ով քաղաքական ընտրություն է անում, մենք խոսում ենք իր հետ քաղաքական լեզվով, և իմ թեկնածությունն էլ հենց քաղաքական լեզվի մասին է, ինչպես նաև քաղաքային։ Այս ծրագրերով մենք ցույց ենք տալիս մարդկանց, որ բոլորիդ լսել ենք, բոլորիդ պահանջմունքներին տիրապետում ենք և առաջարկում լուծումներ։ Մենք քառաչափ մոդելի ծրագիր ենք ներկայացրել։ Ում հուզում է վարչական շրջանը միայն, ծրագիրը կարող է կարդալ վարչական շրջանի մասին, ում հուզու է՝ ինչ հարցեր ենք լուծելու երեպխաների հարմարավետության մասին, բացում և կարում է հենց այդ մասին․․․ չկա մի բնագավառ, որի մասով մենք լուծում չենք առաջարկում, և ամենակարևորը, որ մեր բոլոր առաջարկներն իրատեսական են»։

Մեր դիտարկմանը, որ մարդիկ ավելի շատ շոուներ են փորձում տեսնել, Թանդիլյանն ասաց․ «Մենք պատերազմից հետո շոուների ժամանակ չունենք, ավելորդ խոսքերի ժամանակ չունենք։ Մենք դրա համար մարդկանց պրոֆեսիոնալ թիմ ենք ներկայացնում, նվիրում և իրատեսական ծրագիր»։

Մանրամասները՝ տեսանյութում։



Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան