Ներքին 3 տարի առաջ - 17:45 24-08-2023

Ալեն Սիմոնյանի ավտոշարասյունը ժամերով 2-րդ գծում կանգնած է․ վարորդները բողոքում են․ լուսանկար

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ավտոշարասյունը մոտ 1 ժամ է կայանել է Մաշտոցի պողոտայում։

Oragir.News-ը ֆիքսել է, որ Ալեն Սիմոնյանի ծառայողական BMW մակնիշի ավտոմեքենան՝ 001HH01 պետհամարանիշներով, ինչպես նաև նրան ուղեկցող ծառայողական մեքենաները կայանված են 2-րդ գծում, ինչը անհարմարություններ է ստեղծել վարորդների համար։



Վարորդներից մեկը մեզ հետ զրույցում դժգոհեց իշխանությունների նման վարքագծից։

«Ամբողջ օրը տաքսի ենք քշում, մի տեղ, որ 5 րոպե ավելի ենք կանգնում՝ տուգանքները գալիս են, իսկ սրանք ժամերով 2-րդ գծում կանգնում են, հետն էլ ոչ մի ոստիկան ռիսկ չի անում մոտենալ։ Երևի մտածում են՝ Ալենը կթքի երեսներին։ Ալե՛ն, արդեն զզվացրել եք․․․»,- ասաց մեր զրուցակիցը։

Արդյոք ոստիկանության աշխատակիցները չե՞ն նկատել ՔՊ-ական պաշտոնյայի ավտոշարասյունը, թե՞ նկատել են, բայց համարձակություն չունեն քայլեր ձեռնարկելու։

Այստեղից կարել է հետևություն անել, որ օրենքը բոլորի համար հավասար չէ։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

19:30 Մահվան հաշվին «բարեփոխում» կամ 250-դրամանոց «աննախադեպ» հաղթանակ
22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
22:11 ԳՇ պետը մեդալի վրայից հանել է Արցախի դրոշը
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
20:51 Արարատի մարզի գյուղերից մեկում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
21:33 Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան
18:38 Ռաբիս շոուով պետբյուջեի միլիոններն են մսխում. մնում էր համերգին Ջենիֆեր Լոպեսին հրավիրել
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
19:17 Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը