Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:07 23-08-2023

Նախկին բարքերին վերադարձ չի լինելու. Մանե Թանդիլյան

Իմ մարտավարությունը անկեղծությունն է լինելու, ես խոսելու եմ ուղիղ, բաց, ինչպես արել եմ միշտ, բայց այս անգամ պիտի անեմ այնպես, որ նաև լսեն ու հավատան։ Իմ աշխատանքը մեր երևանցիների հետ է, իմ պայքարն իշխանությունների դեմ է։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է պատասխանելու այն քաղաքակն ուժերին, որոնք թիրախավորել են իրեն։

Հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի իրենց կուսակցությունը Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հարցում, նա պատասխանեց․ «Մենք պարտավոր ենք իշխանափոխություն անել, որպեսզի կարողանանք Արցախը Ադրբեջանի կազմ ճանաչելու ընթացքը կասեցնենք: Մեզ համար այս պայքարը նրա մասին է, որ մենք ամրեցնենք մեր պետականությունը, և միայն ուժեղ պետությունն է, ուժեղ Հայաստանն է, որ ի վիճակի է պաշտպանել Արցախը»։

Թանդիլյանը նաև անդրադաձավ այն փաստին, որ պատրաստ է թիրախավորման: «Ես ոչ միայն սպասում եմ գրոհի, այլև պատրաստ եմ դրան: Սա նշանակում է լինել ուժեղ ոտքերի վրա կանգնած, սա նշանակում է իմանալ, թե ինչ են պատրաստվում անել, և ունենալ հակամիջոցներ: Նորմալ բան է, որ թիրախավորում են, ես չեմ հասկանում, որ թիրախավորման միջոցով փորձում են ստեղծել պատկեր, որը իրական չէ»,- ասել է նա:

Հարցին, թե արդյո՞ք իրենք պատրաստ են համագործակցելու այլ ուժերի հետ Թանդիլյանը պատասխանեց. «Մեզ համար կարմիր գիծ է ՔՊ-ի հետ որևէ համագործակցություն, և նախկին բարքերին վերադարձ չի լինելու, և բոլոր նրանք, ովքեր նվիրված են լինելու Երևանի ու Հայաստանի զարգացմանը, ովքեր կիսելու են մեր տեսլականը, մենք պատրաստ ենք համագործակցելու»:


Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան