Ներքին 3 տարի առաջ - 15:55 21-08-2023

Ադրբեջանն օգտագործում է բոլոր միջոցները խաղաղ մարդկանց իրենց հայրենիքից վտարելու համար. Մարուքյան

Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Լեռնային Ղարաբաղի Սարուշեն համայնքի միակ ցորենի արտը՝ բնակիչներին զրկելով հաց ունենալու հնարավորությունից։ Այս մասին իր X-ի միկրոբլոգում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Լեռնային Ղարաբաղի Սարուշեն համայնքի միակ ցորենի արտը՝ բնակիչներին զրկելով հաց ունենալու հնարավորությունից։

Այսինքն՝ Ադրբեջանը մի կողմից թույլ չի տալիս Հայաստանից հումանիտար բեռների, ալյուրի և այլ առաջնահերթ սննդի առաքումները Լեռնային Ղարաբաղ, մյուս կողմից՝ կրակում է խաղաղ գյուղացիների վրա՝ թույլ չտալով նրանց հավաքել իրենց աճեցրած ցորենն ու հաց թխել:

Այս խնդրի հումանիտար կողմը Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունն է, իսկ հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանն օգտագործում է բոլոր միջոցները խաղաղ մարդկանց վտարելու իրենց հայրենիքից, որտեղ նրանք ապրել են դարեր շարունակ:

Կարծես թե միջազգային հանրությունն ուզում է ասել, որ ի վիճակի չէ ոչ ապահովել, որ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ կարողանան հաց թխելու համար դաշտերից ցորեն հավաքել, ոչ էլ ապահովել Լաչինի միջանցքում արդեն 3 շաբաթ կանգնած ալյուրի առաքումը 120 հազար մարդու»,- գրել է Մարուքյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի