Ներքին 3 տարի առաջ - 14:00 21-08-2023

Խաղաղապահները Հելենի ծնողներին երկրորդ տարբերակ են առաջարկել

Մինչ այս պահը որևէ արդյունք չունենք, Հելենի մարմինը դեռ Գորիսում է, ու Արցախ տեղափոխելու ուղղությամբ ոչ մի քայլ չի արվել։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գյումրիում ողբերգական ավտովթարից զոհված Հելեն Դադայանի քեռին, ով արդեն 7 օր Գորիսում ապասում է, որ Հելենի մարմինը տեղափոխեն Արցախ։

«Սպասողական վիճակում ենք, հույս ունեմ, որ վաղը տեղաշարժ կլինի։ Ես ուզում էի, որ նույն օրը դա իրականացնեն, ասում էի՝ կա՜մ կատարեք ձեր պարտականությունը, կա՜մ թողեք, գնացեք Արցախից։ Իրենք չեն ասում, որ չենք իրականացնի, իսկ Լենցովն էլ ասում է, որ եթե Կարմիր խաչը չանի, ապա իրենք կանեն։ Արցախում ասում են, որ եթե Լենցովը խոստանում է՝ անում է»,- նշեց նա։

Վերջինս ընդգծեց, որ խաղաղապահները նաև երկրորդ տարբերակ են առաջարկել, որ եթե չկարողանան Հելենի մարմինը տեղափոխել Արցախ, ապա հարազատներին ու ծնողներին Արցախից բերեն Հայաստան։

«Մայրը դեմ է այս տարբերակին, ինքը չի ուզում արտագաղթի Արցախից։

Կարմիր խաչը պետք է դա անի, կա՜մ կանի, կա՜մ Ստեփանակերտից դուրս կգա, որովհետև ստացվում է, որ Կարմիր խաչը թուրքական ենթակայության կառույց է, այդ հանդիպմանն էլ այս մասին խոսվել է։ Քույրս ասել է, որ Կարմիր խաչը միայն զբաղված է Ադրբեջանի հրահանգները կատարելով և ուրիշ ոչինչ։ Հիմա խոսում են, թե դա միակ միջազգային կառույցն է, որ աշխատում է այնտեղ, բայց ես պնդում եմ, որ այդ կառույցը ձախողված է»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան