Ներքին 3 տարի առաջ - 16:27 20-08-2023

26-ամյա հայրը «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկներին մեղադրում է իր երեխայի մահվան մեջ. shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 17-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 26-ամյա Գ. Մարությանը և հայտնել, որ օգոստոսի 7-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում իր կինը երեխա է ունեցել, որից հետո՝ օգոստոսի 9-ին, երեխային դուրս գրելու ժամանակ իրեն ասել են, որ նրա վիճակը ծանր է, իսկ արդեն օգոստոսի 13-ին երեխայի սիրտը կանգ է առել, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել երեխայի կյանքը:

Ահազանգով ժամանած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խմբին Գ. Մարությանը հայտնել է, որ օգոստոսի 14-ին երեխան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում մահացել է, որից հետո երեխայի դին տեղափոխել են «Արաբկիր» բժշկական կենտրոն, սակայն երեխայի մահվան վերաբերյալ որևէ պատճառ չեն ներկայացրել՝ պատճառաբանելով, որ երեխայի դիակը ուղարկել են ԴԲՓ, սակայն չեն ուղարկել:

Գ.Մարությանը հայտնել է, որ ցանկանում է կրկին փորձաքննություն անցկացնել, քանի որ չի հավատում բժիշկներին, որովհետև երեխայի ծնվելուց հետո իր կնոջը հայտնել են, որ առողջ բալիկ եք ունեցել:

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը