Ներքին 3 տարի առաջ - 15:28 20-08-2023

Արցախը արդեն գտնվում է քաոսի շեմին և ցանկացած պահի հնարավոր է սկսվի անկառավարելի քաոս․ Արշավիր Ղարամյան

Արցախը արդեն գտնվում է քաոսի շեմին և ցանկացած պահի հնարավոր է սկսվի անկառավարելի քաոս: Այդ մասին գրել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյան․

«Սիրելի արցախցիներ՝ եկել է սթափվելու և գիտակից գտնվելու պահը՝ լինել զգոն,խոհեմ և չտրվել ավելորդ հույզերին ու էմոցիաներին...

Ընդամենը մեկ օր առաջ նախազգուշացրել էի, որ Արցախը գտնվում է քաոսի նախաշեմին, իսկ այսօր Արցախը արդեն գտնվում է քաոսի շեմին և ցանկացած պահի հնարավոր է սկսվի անկառավարելի քաոս, որն էլ հղի է անկանխատեսելի զարգացումներով ռւ անկարգություններով՝ ընդհուպ մինչև տարբեր խմբավորումների միջև արյունալի բախումների...»,- գրել է նա: