Ներքին 3 տարի առաջ - 14:26 20-08-2023

Գյուղատնտեսությունը զարգացման մեծ ապագա ունի․ Վահան Քերոբյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 19-ին այցելել է «Armenian Walnut» ընկերություն, որտեղ ծանոթացել է ընկույզի աճեցման և մշակման ողջ ընթացքին։

Հայկական ընկույզի այգիները ստեղծվել են մոտ 3 տարի առաջ։ Դրանք մշակվում են իսրայելական տեխնոլոգիաներով, ոռոգվում են կաթիլային տարբերակով։ Ներդրումների ընդհանուր նախագիծը կազմել է 2 մլն ԱՄՆ դոլար։

«Մեր երկրի բնակլիմայական պայմանները լիովին բավարարում են Հայաստանում բուսաբուծության զարգացմանը, և դրա արդյունքում ինտենսիվ այգիներից ստացված բերքի ծավալները կրկնապատկվել են և հասել զգալի չափերի։ Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում գյուղատնտեսության մեջ բուսաբուծության ոլորտում գրանցվել է 10% աճ», - նշել է Քերոբյանը։

Վահան Քերոբյանը նշել է նաև, որ գյուղատնտեսությունն ու ինտենսիվ գյուղատնտեսությունը զարգացման մեծ ապագա ունեն, և կան բազմաթիվ ներդրողներ, որոնք պատրաստ են խթանել Հայաստանում այս ոլորտի զարգացումը։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ
21:07 Իրանը ռազմական ստորաբաժանումներ է տեղակայել սահմանի երկայնքով
16:51 Ավելի լավ վերադարձ պարզապես անհնար էր հորինել. Ուայթը՝ Ծառուկյանի մասին