Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:53 18-07-2023

Նիկոլն ու իր թիմակիցները գյուղատնտեսությունը վարի են տալիս․ արարատցիները ճանապարհ կփակեն

Արարատի մարզի Արարատ խոշորացված համայնքի բնակիչներն ահազանգում են՝ ոռոգման ջուր չլինելու պատճառով ծիրանի այգիները չորացել են, հիմա հերթը խաղողի այգիներինն է։

«Այս տարի ընդամենը մի անգամ ենք ջրել այգիները՝ մայիսի 20-ի կողմերը։ Պատկերացնու՞մ եք 30-40 աստիճան շոգին ինչ են լինում։ Ամեն տարի տոննաներով ծիրան էինք վաճառում, իսկ այս տարի կոպեկների բերք ենք վաճառել։ Հիմա հերթը խաղողի այգիներինն է, ջուր չեն տալիս, որ ժամանակին ջրենք, նորմալ բերք ստանանք, բարձր գնով վաճառենք։ Ամեն անգամ մի պատճառ են հնարում, ժողովրդին խաբում․․․»,- ասացին արարատցիները, որոնց անուններն իրենց խնդրանքով չենք նշում։

Նրանց խոսքով՝ բազմաթիվ անգամներ դիմել են համայանքապետարան, այդ թվում՝ ՔՊ-ական համայքնապետ Ասլան Ավետիսյանին, բայց հարցին լուծում չի տրվել։

Արարատի համայանքապետարանի աշխատակազմի ղեկավար Արթուր Մուսիկյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ իրենց որևէ քաղաքացի նման խնդրով չի դիմել։

«Նախ ասեք, էդ ո՞վ են դիմել, ե՞րբ են դիմել։ Մեզ ոռոգման ջրի խնդրով ոչ մեկ չի դիմել։ «Ծիրանները չորացելը» ո՞րն է, ծիրանները հավաքեցին պրծան, նո՞ր են ասում՝ չորացել է։ Իրենցից մեկի անուն-ազգանունը, գյուղը ասեք, զանգենք, ճշտենք։ 9 համայնքի մասով խոսում է հա՞ այդ բնակիչը։ Ես նման տեղեկություն չունեմ»։

Դիտարկմանը, որ Արարատի համայքնապետարանի աշխատակազմի ղեկավարն ասում է, թե որևէ քաղաքացի նման խնդրով իրենց չի դիմել, Արարատի մարզի բնակիչնեն ասացին, որ ձայնագրություն էլ ունեն, թե ինչպես է համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը խոստանում, որ խնդրին լուծում կտան․

«Դիմել ենք ու 1 անգամ չենք դիմել, անցած ամիս անգամ մարզպետարան գնացինք, բայց բոլորը կառույցներում էլ խաբում են։ Մեկն ասում է՝ նասոս պետք է տեղադրվի, մյուսն ասում է՝ ջրի խնդիր կա և այլն։ Մի բան հստակ է, որ Նիկոլն ու իր թիմակիցները գյուղատնտեսությունը վարի են տալիս»։

Արարատի բնակիչներն ասացին, որ առաջիկայում կտրուկ քայլերի կդիմեն, ճանապարհ կփակեն։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան

Ձեզ գուցե հետաքրքրի