Մամուլ 3 տարի առաջ - 09:30 17-08-2023

ՀՀԿ-ական պաշտոնյան իր բարեկամին տեղավորել է ավագանու կազմում ու լքել Հայաստանը. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

«Հայաստանում ընտրությունների ակտիվ դերակատարները չեն փոխվում, փոփոխվում են միայն իշխանությունները և նրանց կապող օղակները: Սա նույնն է, որ նախկին ընտրակեղծարարներն ու նրանց շրջապատը հիմա էլ իշխող ՔՊ-ի համար են ջանք գործադրում:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Սուրեն Ներսիսյանը, որը Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության քարտուղարն էր, Հայաստանը լքել է: Մինչ այդ հասցրել է իր բարեկամ, սանիկ Լևոն Զաքարյանին տեղավորել Երևանի ավագանու կազմում՝ արդեն այսօրվա իշխող «Իմ քայլը» կուսակցության դաշինքով։

Հիշեցնենք, որ Սուրեն Ներսիսյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Երևանի թիվ 9/18 ընտրատեղամասում ուղղորդել է ընտրողներին։ Նա, նախ, եղել էր ընտրատեղամասում, ապա տեղամասի բակում կանգնած քաղաքացիներին ուղղորդել էր քվեարկել կոնկրետ թեկնածուի օգտին:

ArmLur.am-ը թեմայի շուրջ զրուցեց «Իմ քայլ»-ից Լևոն Զաքարյանի հետ՝ պարզելու՝ քավոր-բարեկամ Սուրեն Ներսիսյանի հետ նախկինում և հիմա ինչպես է ընտրություններ կազմակերպել: «Իմ քայլ»-ից Լևոն Զաքարյանը շտապեց հերքել քավոր-սանիկ հարաբերությունները իր և Ներսիսյանի միջեւ՝ ասելով, որ Ներսիսյանը իրեն ոչ հարազատ մորաքրոջ ամուսնու եղբայրն է։

«Գրեթե 6-7 տարի է՝ այդ մարդու հետ չեմ շփվում, իր մասին էլ տեղեկություն չունեմ»,- իրենից հեռացրեց նախկինում հպարտության էտալոնին:
Իսկ ինչ վերաբերում է ընտրություններին, ապա փաստացի նախկինում՝ «հին իշխանությունների» համար, այսօր էլ ՔՊ-ի համար ձայներ հավաքող Լևոն Զաքարյանը կանխատեսեց, որ սեպտեմբերի 17-ի Երևանի ավագանու ընտրությունները բաց ու թափանցիկ կլինեն:

Պատճառը, ըստ Զաքարյանի, այն է, որ հեղափոխությունից հետո Երևանում տեղի ունեցած 3 ընտրության, համապետական 2 ընտրության ժամանակ գրեթե որևէ լուրջ բողոք չի եղել։ Սա մեծ վստահություն է տալիս, որ այս անգամ էլ կեղծիքներ չեն լինի։

Նկատենք, որ նախկին իշխանությունները ճիշտ այսպիսի պատասխաններ էին տալիս:

Հավելենք նաև, որ Արթուր Ուղանոսյանն էլ, որը այժմ զբաղեցնում է Սուրեն Ներսիսյանի կարգավիճակը, դարձյալ նախկին իշխանության հետ բազում թելերով կապված է. Գագիկ Բեգլարյանի հավատարիմներից է եղել:

Մի խոսքով, այսօր ՔՊ-ն օգտվում է համատիրության ընտրակեղծարարների ծառայություններից:

Ասել է թե՝ ոչինչ չի փոխվել ՀՀ-ում, պարզապես հեղափոխականներն են «նախկին» դարձել»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը