Ներքին 3 տարի առաջ - 11:15 14-08-2023

Վերադառնում էին Արևմտյան Հայաստանից․ մանրամասներ ողբերգական վթարից

Երևան-Գյումրի ավտոճանապարհին այս գիշեր տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով մահացած ու վիրավորված ուղևորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան կատարած ուղևորությունից։

«Համշեն» տուրից Oragir.News-ի հետ զրույցում ասացին, որ մեքենան իրենց կազմակերպությանը չի պատկանել։ «Մեր տուրիստական խումբն է եղել։ Մեզ սպասարկող մեքենա է եղել, սակայն մեր կազմակերպությանը չի պատկանում։ Այլ մանրամասներ այս պահին չեմ կարող հայտնել»,- նշեցին ընկերությունից։

Հիշեցնենք, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում այս գիշեր ժամը 00։27-ի սահմանում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, ինչի հետեւանքով 11 անձ մահացել է, ևս 6-ը՝ մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»