Միտք 3 տարի առաջ - 19:00 12-08-2023

Արայիկի «անտրամաբանական» նստացույցը, Նիկոլենց շոուներն ավելի հասկանալի են դառնում․ Կարեն Վրթանեսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Կոմերսանտի» երեկվա հոդվածում խոսվում է այն մասին, որ Արայիկ Հարությունյանը համաձայնվել էր, որ Աղդամի ճանապարհը բացվի, բայց պարտադիր պայմանով, որ բացվի նաև Գորիս – Ստեփանակերտ ճանապարհը։

Ադրբեջանցիները դրան չեն համաձայնվել, դեռ մի բան էլ ադրբեջանական անցակետով անցկացնելիս Կարմիր Խաչի ավտոշարասյունից առևանգել են ծանր հիվանդ արցախցի Վագիֆ Խաչատրյանին։

Քանի որ «Կոմերսանտի» այս բացահայտումը ոչ ոք չի հերքել, ես հակված եմ համարել, որ այն ճիշտ է։

Հիմա Արայիկի «անտրամաբանական» նստացույցը, Երևանում անհասկանալի հասցեատերերով ցույցերը, նիկոլենց շոուներն ավելի հասկանալի են դառնում։

Եթե Բաքուն ոտքը մինչև վերջ գազին չխրեր ու նույն օրը բացեր Գորիսի ճանապարհը, ապա Հ1-ով ու ընդհանրապես բոլոր լրատվամիջոցներով ցնծության ալիք կբարձրանար, թե. «Տեսե՛ք, Նիկոլը ճեղքեց ադրբեջանական պաշարումը»։

Այս մի փոքր դրվագը թմբկահարելով՝ Նիկոլը շատ-շատերի աչքում կմաքրվեր Արցախը հանձնելու մեղքից ու հատուկենտ մարդիկ կհիշեին, որ հենց Նիկոլի կողմից Արցախը Ադրբեջանի կազմում (լրիվ ապօրինաբար) ճանաչելն է, որ այսքան թև տվեց Ալիևին։

Աղմուկի մեջ է՛լ ավելի քչերը կնկատեին, որ Աղդամի ճանապարհի բացումով Արցախի կառավարությունն էլ, ըստ էության, իր անուղղակի համաձայնությունը տված կլիներ Արցախի հանձմանը։
Թե բա. «ապիկար ու տգետ»...
#խաբելապետություն»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը