Ներքին 3 տարի առաջ - 16:10 12-08-2023

Իշխանությունները փորձում են ամեն գնով փակել Արմենի բերանը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է՝ ակնհայտ է, որ Արմենին (նկատի ունի ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին-խմբ) որևէ մեկը լռեցնել չի կարող, նա իր ասելիքն ասել է ու ասելու է։ Այս մասին Աբրահամյանն ասել է այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ։

«Իշխանությունները փորձում են ամեն գնով՝ ճնշումների, սպառնալիքների միջոցով փակել Արմենի բերանը։ Իրականում այս երկու ամսվա մեջ ինչ Արմենը նստած է, նրա մասին ավելի շատ են խոսում, քրեակատարողական հիմնարկից նա ավելի շատ է գրում, իր կարծիքն ավելի շատ է արտահայտում, երիտասարդներն էլ ամենօրյա ռեժիմով փողոցներում Արմեն Աշոտյանի կալանավայրում գտնվելու վերաբերյալ իրազեկման ակցիաներ են իրականացնում։ Էլ չեմ խոսում միջազգային մեր այն գործընկերների մասին, որոնք աշխարհի ամենատարբեր հատվածներից արձագանքում են այս իրավիճակին»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ Աշոտյանի ձայնն այսօր շատ ավելի լսելի է, նրա ելույթները շատ ավելի մարդ է լսում, քան եղել է նրա անազատության մեջ գտնվելը։
«Արմենի նման մարդիկ մեր քաղաքական դաշտի ռազմիկներն են։ Նրանց նմաններին որևէ ձևով՝ սպառնալիքներով, ճնշումներով, կանգնացնել այլև չի լինելու։ Դա ունի շատ պարզ պատճառ․ Արմենը պայքարում է իր հողի ու ջրի համար, իր, իր ընկերների, հայ ժողովրդի համար; Նրա գործը շինծու,կարված, ակնհայտ ընդգծված քաղաքական բաղադրիչներով որևէ ապագա չի կարող ունենալ»,- ասաց պատգամավորը։

Տիգրան Աբրահամյանը նշեց, որ որքան էլ այս իշխանությունը ջանքեր է գործադրում՝ Արմեն Աշոտյանի խոսքը որևէ ձևով հանրությանը չհասնի, բնականաբար, նրա մոտ չի ստացվելու։

«Ի դեպ, նույնը տեղի է ունենում Արցախի հարցով։ Իշխանությունը փորձում է տարբեր միջոցառումների՝ քեֆի, փառատոնների և նմանատաիպ այլ իրադարձություններ միջոցով երկրորդ պլան տանել մեր երկրի համար կարևորագույն հարցերը, ինչը որևէ պարագայում նրա մոտ չի ստացվելու։ Մեր ժողովուրդը ցույց է տվել, որ պետության համար ամենակարևոր պահերին լինում է այնտեղ, որտեղ պետք է լինի»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ մեկնարկել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի ժամկետը երկարացնելու միջնորդության քննությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում