Ներքին 3 տարի առաջ - 21:24 11-08-2023

Ի պաշտպանություն Սերգեյ Սմբատյանի՝ ՀՀ վարչապետին է դիմել աշխարհահռչակ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին

Ի պաշտպանություն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է դիմել աշխարհահռչակ բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին։

«Ես Սերգեյ Սմբատյանի հետ աշխատել եմ 2010 թվականից, և շնորհիվ իմ շատ սիրելի Մաեստրոյի՝ Հայաստանը ինձ համար դարձել է երկրորդ տուն։ Ես և հայ հանդիսատեսը շատ ներդաշնակ ենք։ Մենք խոսում ենք նույն լեզվով՝ երաժշտության լեզվով՝ կատարելապես հասկանալով միմյանց։ Ես միշտ պետք է շնորհակալ լինեմ Մաեստրո Սմբատյանին՝ ինձ համար Հայաստանը, հայկական մշակույթը, հայերին բացահայտելու հնարավորության համար։

Հարգելի պարոն վարչապետ, ես տեսել եմ Մաեստրո Սմբատյանի անսահման նվիրումը Հայաստանին, հայկական մշակույթին, մարդկանց ու դասական երաժշտությանը։ Ես իմ սրտում ու հոգում մեծ դատարկություն եմ զգում, երբ մտածում եմ, որ Մաեստրոն չի կարող կյանքի կոչել իր գրանդիոզ ծրագրերը դասական երաժշտության ոլորտում։ Ես դիմում եմ Ձեզ կայացված որոշումը վերանայելու և մեր Մաեստրոյին աշխարհին ու մեզ բոլորիս վերադարձնելու խնդրանքով»,- ասված է Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի դիմումում։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր