Ներքին 3 տարի առաջ - 17:10 11-08-2023

Հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Ժորան ընտանիքի միակ որդին էր, 7 ամիս առաջ էր զորակոչվել

Օգոստոսի 10-ին մահացու հրազենային վիրավորում ստացած ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը Գեղարքունիքի մարզի Գավառ խոշորացված համայնքի Գեղարքունիք գյուղից էր` ընտանիքի միակ որդին։

Գերղարքունիքի գյուղապետ Պարգև Ոսկանյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Ժորան 19 տարեկան էր, 7 ամսվա ծառայող։

«Ժորան երկու քույր ունի, ինքը տան փոքրն էր, ձմռանն էր զորակոչվել։ Մոտ մեկ ամիս առաջ արձակուրդ էր եկել, ասաց՝ ծառայությունս լավ է, ոչ մի խնդիր չկա։ Ինքն Արարատում էր ծառայում»,- ասաց գյուղապետը։

Ոսկանյանն ասաց, որ մահացած զինծառահողի հայրը արտագնա աշխատանքի է մեկնել, հիմա սպասում են, որ գա՝ տղային հուղարկավորեն։

«Ըստ երևույթին հուղարկավորությունը վաղը չէ մյուս օրը կլինի։ Ամբողջ գյուղում սուգ է, չէինք պատկերացնի, որ նման բան կլիներ»,- նշեց գյուղապետը։

Հիշեցնենք, որ այսօր Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 10-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի