Ներքին 3 տարի առաջ - 17:25 10-08-2023

Ռուսական սլանդալային խումբը չեղարկել է երևանյան համերգը

Ռուսական սկանդալային Little Big խումբը չեղարկել է իր երևանյան համերգը։ Խումբն այս մասին հայտնել է ինստրագրամյան էջում տեղադրած հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշվում է, որ Երևանում անվտանգության սպառնալիքները շատ էին, իսկ կազմակերպիչները չեն երաշխավորել, որ կկարողանան ապահովել անվտանգությունը, և համերգը տեղի չի ունենա առանց միջադեպերի։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության 1257 քաղաքացի միացել է ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված հանցագործության մասին հաղորդմանն՝ ըստ որի՝ խմբի մենակատար Իլյա Պրուսիկինը մի քանի ամիս առաջ Սուրբ Ծննդյան օրը քահանայի հագուստով անարգել է քրիստոնեական խաչը՝ այն օգտագործելով որպես անվաչմուշկ (սքեյթբորդ), դրանով իսկ ծաղրելով քրիստոնեական արժեքները և վիրավորելով քրիստոնյաների կրոնական զգացմունքները:

Ստորագրահավաքի տեսքտում նշվում է նաև, որ Իլյա Պրուսիկինի պահվածքը, տեսահոլովակներն աչքի են ընկնում անթաքույց այլասերվածության, սրբապղծության, գռեհկության հատկանիշներով, իսկ երգերի բառերը պարունակում են հայհոյանքներ, պղծության քարոզ, ինչը սպառնալիք է ներկայացնում մարդկանց՝ հատկապես երիտասարդության հոգևոր անվտանգության տեսանկյունից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում