Միջազգային մամուլը գրում է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի սրման մասին. Անի Բադալյան
Միջազգային մամուլը գրում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի սրման մասին՝ հղում անելով նաեւ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Մորենո Օկամպոյի եզրակացություններին։
Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Լաչինի միջանցքի անմարդկային շրջափակման եւ Ադրբեջանի իրական նպատակի ազատ եւ օբյեկտիվ լուսաբանումը կարեւոր դեր է խաղում Ադրբեջանի շարունակական քարոզչության դեմ»,- գրել է Անի Բադալյանը: