Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 09:45 10-08-2023

Փոխգնդապետ Արա Մխիթարյանի սպանության գործով իշխանությունը նոր ստորացուցիչ քայլերի է գնացել. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Փոխգնդապետ Արա Մխիթարյանի սպանության գործով ընթացող գործընթացում իշխանությունը նոր ստորացուցիչ քայլերի է գնացել:

Հիշեցնեմ, որ 2019 թվականին, ՀՀ ԶՈւ սպան դաժան բռնության էր ենթարկվել իշխանական բանդայի կողմից և ըստ մահացած սպայի ընտանիքի անդամների ու ականատեսների, այդ միջադեպին անձամբ ներկա է եղել Վայոց ձորի նախկին մարզպետ, ներկայումս քպ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանը:

Ներկայումս իշխանության ուղղորդմամբ, սուտ մատնության գործով քրեական գործեր են հարուցվել այն ականատեսների նկատմամբ, ովքեր ոչ միայն այդ օրը իրենց աչքով տեսել են, թե ովքեր են այդ միջադեպին մասնակցել, այլ նաև սպանությունը կանխելիս բռնության ենթարկվել:

Ավելին, իշխանությունը երեկ հերթական ճնշման միջոցն է կիրառել 2 սպաների նկատմամբ` «պաշտոնավարման կասեցում», ինչն այս դեպքում նաև ֆինանսական վնաս է հասցնելու կոչումով փոխգնդապետ 2 սպայի:
Հետաքրքրական է` ինչո՞վ է զբաղված ՀՀ ԳՇ պետը, երբ նրա լուռ համաձայնությամբ կոծկում են իրական փաստերը, գործեր շինում իր սպաների նկատմամբ, ավելին` այս ծանր պահին, այդ 2 սպային թույլ չեն տալիս զբաղվելու իրենց պաշտոնական լիազորություններով:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ բանակի հրամանատարությունը լուռ մարսեց փոխգնդապետ Արա Մխիթարյանի մահվան հանգամանքը. կարևորն իրենց պաշտոնները պինդ պահում են, իշխանությունն էլ իրենց ԴԵՌ հանդուրժում է»:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին