Ներքին 3 տարի առաջ - 15:15 09-08-2023

ԿԳՄՍ նախարարը պետք է գա հուշահամալիր․ X զորամասի ճակատագիրն անհայտ է

Արցախյան բոլոր պատերազմներում զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիր-թանգարանի՝ X զորամասի ճակատագիրը դեռևս անորոշ է։ Տարածքի սեփականատերը պահանջում է այն ապամոնտաժել և տեղափոխել այլ վայր, իսկ զոհված զինծառայողների ծնողները, հարազատները, ինչպես նաև տասնյակ ազատամարտիկներ դեմ են այդ առաջարկին։

«Արծիվ 30» մահապարտներ ռազմահայրենասիրական կազմակերպության կանանց խորհրդի նախագահ, 3 պատերազմի մասնակից Հայկուհի Մարգարյանը ևս պայքարում է, որպեսզի հուշարձանը չապամոնտաժվի։ Նա Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին X զորամասի տարածքում քանդման աշխատանքները դադարեցվել են, քննարկումներ են ընթանում՝ տարածքի սեփականատիրոջ, զոհվածների հարազատների և իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Իշխանությունների հետ քննարկումներ են ընթանում,որպեսզի մի լուծում առաջարկեն, տարածքը մնա որպես թանգարան։ Գիտենք, որ բացի Երևանի քաղաքապետարանից հարցը քննարկվել է նաև Ազգային ժողովում։ Սպասում ենք, որ առաջիկա օրերին նաև ԿԳՄՍ նախարարը պետք է գա X զորամաս։ Տեսնենք, թե ինչ լուծում են առաջարկում։

Մենք մինչև վերջ պայքարելու ենք, որպեսզի հուշարձան-թանգարանը մնա իր տեղում։ Դա այդ զոհված տղաների տունն է, ինչպե՞ս կարող են քանդել այն։ Հանուն մեր նահատակված հերոսների ես պատրաստ եմ ցանկացած քայլի գնալ»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը