Մամուլ 3 տարի առաջ - 08:05 09-08-2023

Մարությանի վախերը կամ «Քաղաքապետ» ներկայացումը Երևանում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ պաշտոնապես հայտարարեց, որ մասնակցելու է ավագանու ընտրություններին՝ «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում՝ Հայկ Մարությանը երկար քննարկումներից հետո է վերջնական որոշում կայացրել, ընդ որում, նրա մտերիմներն էլ են միայն երեկ իմացել վերջնական որոշման մասին: Այս առիթով պետք է նշել, որ հենց իր ամենամտերիմ անձանցից շատերը, մեղմ ասած, ապշած էին Հայկի որոշումից, քանի որ գիտակցում էին, որ Մարությանի հիմնական շարժաառիթը ոչ թե երևանի ապագա շենացումն է, այլ ընդամենը մանր վրեժխնդրությունը գործող իշխանությունների նկատմամբ: Սակայն, ի հեճուկս բազմաթիվ հորդորների, «քաղաքապետը» որոշել իր ներկայացումը այս անգամ խաղալ երևանի փողոցներում, ակնկալելով ծափեր և ծաղիկներ:
Մարությանին մոտ կանգնած մարդիկ տարբեր հավաքների ժամանակ անկեղծանում են , որ Հայկն ինքն էլ գիտի, որ իր պաշտոնավարման ընթացքում եղած չարաշահումների մի քանի գործերով քննություններ են գնում, այդ թվում իր կնոջ՝ Իվա Մարությանը մասնակցությամբ: Ոսւտի որոշել է դիմել խորամանկ քայլի. Մասնակցել ավագանու ընտրություններին, հնարովորինս քաղաքականցնել բոլոր քրեական գործերը և թաքցնելով իր ներքին վախերը և սրտի դողը, փորձել երևանցիներին հրամցնել «իրական հեղափոխական» լինելու թեզը: Հ.Գ. ինչպես ասում են՝ գող սիրտը դող»: Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան