Ներքին 3 տարի առաջ - 14:50 08-08-2023

Արցախի պետնախարարը հանձնարարել է կարգավորել մսամթերքի իրացման գները

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հանձնարարել է մեկ օրում կարգավորել մսամթերքի իրացման գները։ Այս մասին Ներսիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

Արցախի պետնախարարը մասնավորապես գրել է․

Ցավով եմ արձանագրում, որ պետական կառավարման օղակներում առկա համակարգային մի շարք խնդիրների պատճառով ստիպված եմ լինում անձնապես ներգրավվել մի շարք խնդիրների կարգավորմանը, որովհետև ամեն քայլափոխի հանդիպում ենք կադրային խնդիրների, տարրական մարդկային հոգատարության բացակայության, պետություն-հասարակություն փոխադարձ աջակցության պարտադիրության ընկալման բացակայության և այլն:

Շուկայում իրացվող ապրանքների իրացման գների կարգավորման ամենաթեժ պահին արձանագրվել է դեպք, երբ վերահսկողություն իրականացնող մարմնի աշխատակիցը անձամբ էր զբաղվում ապրանքների թանկ վերավաճառմամբ: Այդ պատճառով, այդպիսի խնդիրների պայմաններում շարունակաբար վերանայում ենք մեր մոտեցումներն ու անդադար պայքար տանում մեր միջավայրում գոյություն ունեցող չարաշահումների ու չարաշահողների դեմ:

Այդպիսի դեպքերից են վերջին օրերին կրկին սանձարձակության հասած՝ բնակչության, հատկապես տարեցների, հղիների ու երեխաների տարրական դիմադրողականությունը պահպանելու համար շուկայում իրացվող չնչին քանակի մսամթերքի գները:

Այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ տրվել է մսամթերքի իրացման գները մեկ օրվա ընթացքում կարգավորելու հանձնարարական, որից հետո, անհրաժեշտ արդյունքը չլինելու դեպքում, ստիպված եմ լինելու դիմել կոշտ քայլերի:

Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում մեր այն հայրենակիցներին, ովքեր անընդհատ կապի մեջ են լինում ինձ հետ և պարբերաբար փոխանցվող տեղեկություններով հնարավորություն են տալիս լիարժեք պատկերացում կազմել այս կամ այն խնդրի էության ու ծագումնաբանության շուրջ, վեր հանել պետական մարմինների թերություններն ու անգործության դրսևորումները և աջակցում են դրանք շտկելուն ուղղված քայլերին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը