Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:59 31-07-2023

Մենք այսօր արժանի չենք ո՛չ Անկախության, ո՛չ Եռաբլուրին, ո՛չ Գանձասարին ու ո՛չ էլ Էջմիածնին․ Էդուարդ Շարմազանով

Երբ պատճառները վերացնելու փոխարեն փորձում ես պայքարել հետեւանքների դեմ՝ կանգնում ես հայրենազրկման առաջ։ Այս մասին գրում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Այն ինչ տեղի է ունենում մեր հայրենիքում, ուղղակի հետեւանք է 2018-ի ազգակործան հեղափոխության ու 2021-ի ընտրություններով կապիտուլյացիայի լեգիտիմացման։

2018-ին ԱՄՆ ներկայացուցիչ Բոլթոնն եկավ Հայաստան ու առաջարկեց հայ ժողովրդին «հրաժարվել իր պատմական կաղապարներից»։

2018-ի աշնանը ԱԺ-ում տագնապ հնչեցրեցի այս հայտարարության ազգակործան հետեւանքների վերաբերյալ հրաժարում պատմական կաղապարներից նշանակում է հրաժարում Ազատ Արցախից, Հայոց Պահանջատիրությունից, Հայ Եկեղեցու վճռորոշ դերից, ավանդական արժեքներից ու դաշնակիցներից։

Այն ժամանակ միայն ես ու իմ մի քանի հանրապետական ընկերներն էին Աժ -ում խոսում վտանգների մասին։

Նիկոլը Արցախում օգտագործում էր «Ղարաբաղի հայություն» եզրույթը, ես տագնապ էի հնչեցնում նման ձեւակերպման վտանգների մասին, բայց նույնիսկ այն ժամանակվա Արցախի ղեկավարությունը ծպտուն չէր հանում։

Դրանից հետո կալանավորվում են Արցախի հերոսներ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Մանվել Գրիգորյանը, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի վրա անհեթեթ «սալյարկայի գործ» են կարվում, բայց Արցախի ղեկավարությունը լռում էր։

Նիկոլը 2019-ի օգոստոսին Ստեփանակերտում բացականչում է՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, պատերազմի լույս վառելով Ադրբեջանի համար։

Պաշտոնական Ստեփանակերտը այդ ժամանակ էլ լուռ էր։

Քիչ անց տեղի է ունենում եւս մեկ խայտառակ դեպք.

Արցախի նախագահի աթոռին բազմած անձը Հ1-ի եթերում անամոթաբար «ցեխ է շպրտում» 2016-ի Ապրիլյանի ղեկավարների ու փառաբանում Նիկոլին՝ նշելով,որ 2016-ին Ստեփանակերտում օդը բաց էր, իսկ հիմա/Նիկոլի շնորհիվ/ ՝ փակ։

Ավելին. Փաշինյանը մեծամտաբար հայտարարում է՝ բանակցում եմ իմ սեփական կետից։

Դրանից հետո Նիկոլը սկսում է հոխորտալ, որ ինքն ինչ պետք է, դա էլ բանակցում է։

Այնուհետեւ սկսվում է պատերազմը։

Նիկոլը 44 օր խաբում է, թե հաղթելու ենք։

Պատերազմի առաջին օրը Փաշինյանն ԱԺ-ում հայտարարում է, որ պատերազմը կարող է այս պահին էլ կանգնեցնել «5 պլյուս 2» տարբերակով՝ առանց մեկ զոհի ու ԼՂԻՄ նախկին տարածքից մեկ սմ նույնիսկ չզիջելով։

Պատերազմի ընթացքում Նիկոլը մերժում է Պուտինի պատերազմը կանգնեցնելու առաջարկը։

Արդյունքում ավելի վատ պայմաններով ու հազարավոր զոհերով ստորագրում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

Գալիս է 2021-ի ընտրությունը. ի՞նչ է անում Արցախի ղեկավարությունը։

Ոչ թե չեզոք է մնում, ոչ թե սատարում է Արցախ ազատագրած Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին, այլ ողջ հոգով ու սրտով Արցախի նախագահն ու թիմը սատարում են ՔՊ-ին։

Դրանից ամիսներ անց Փաշինյանն ու ռեժիմը խոսում են «նշաձողի իջեցման», Լաչինը ադրբեջանցիներին տալու, նոր սեպտեմբերյան պատերազմ են բերում ՝ 226 նահատակ ու ՀՀ 150 քառ.կմ տարածքի օկուպացիա։

Գալիս է 2023-ը ու Նիկոլը հայտարարում է Արցախն Ադրբեջանի մաս.հայտարարում է Բրյուսելում, Ռեկյավիկում, Մոսկվայում ու Երեւանում։

Արցախի ղեկավարությունը պահանջում է ամեն ինչ բոլորից՝ բացի Նիկոլից։

Արդյունքում փակվում է Արցախի կյանքի ճանապարհն ու սկսվում է Արցախի պաշարումն ու արցացիների հայրենազրկման գործընթացը։

Հիմա եկել ազգովի ռուսին, ֆրանսիացուն ու ամերիկացին ենք բողոքում ու մեղադրում։

Իսկ նրանց «կոշիկին էլ չէ» մեր անկախությունն ու ինքնորոշման իրավունքը, գիտեք ինչու՞։

Քանի որ մենք որպես հասարակություն փաստացի ուրացել ենք Արցախն ու Անկախությունը, Հայաստանն ու Ղարաբաղյան շարժումը։

Ստամոքսն ու նյութապաշտությունը հաղթեց մեզ որպես ազգային հասարակություն։

Ինքնախաբեությունը մեղք է։

Մենք այսօր արժանի չենք ո՛չ Անկախության, ո՛չ Եռաբլուրին, ո՛չ Գանձասարին ու ո՛չ էլ Էջմիածնին։

Լուծում կա՞ այս վիճակից դուրս գալու։

Երեւի ապաշխարհում, Ազգի ու Հայրենիքի հավիտենականության գիտակցում գործով, հրաժարում «30 արծաթից» ու էգոիստի նման եսակենտրոն հասարակություն կառուցելուց, եւ, ամենակարեւորը, ապավինում Աստծուն ու մեր Սուրբ Եկեղեցուն։

Ու դա յուրաքանչյուրս պետք է սկսենք հենց մեզնից, քանի որ ամեն մեկս էլ ունենք մեր մեծ մեղքի բաժինը»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ