Ներքին 3 տարի առաջ - 10:02 28-07-2023

Երևան-Երասխ ավտոճանապարհին «Ford»-ը բախվել է ճանապարհի երկաթե արգելապատնեշին

Հուլիսի 27-ին, ժամը 19։24-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արևաբույր գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Խ., ծնված 1993 թ.) բախվել է ճանապարհի երկաթե արգելապատնեշին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Խ․-ն և ուղևոր Մ․ Կ․-ն ( ծնված 2018 թ․) տեղի ուժերով տեղափոխվել են Արտաշատի ԲԿ, որտեղ վերջինս գիտակցության չգալով մահացել է, իսկ Ա. Խ․-ն տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարներն ապամոնտաժել են երկաթե արգելապատնեշը և ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը