Ներքին 3 տարի առաջ - 14:54 26-07-2023

Ամեն անգամ թշնամի բառը լսելիս իրենց աչքի առաջ գալիս է հենց իրենց սեփական պատկերը․ Հովհաննես Պողոսյան

ԽՍՀՄ հավաքականի և Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիս Հովհաննես Պողոսյանը հերթական անգամ հրավիրվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիրի բաժին։

Oragir.News-ի հետ զրույցում Պողոսյանը մեկնաբանել է, թե ինչ գործով է անցնում․

«Օրերս հերթական անգամ հրավիրվեցի ՀՀ ՔԿ Երևանի վարչության Արաբկիրի բաժին, ուր ինձ տեղեկացրին, որ իմ նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔՕ 330 հոդվածի 2 րդ մասի 3 րդ կետով։ Քրեական վարույթ նախաձեռնելու հիմք էին ընդունել իմ ֆեյսբուքյան գրառումներից մեկը, որտեղ կարծիք էի հայտնել, որ պետք է սատկացնել մեր հայրենիքի թշնամիներին՝ հատկապես ներքին թշնամիներին։

Օրվա իշխանությունների վախերն այնքան մեծ են, որ ամեն անգամ թշնամի բառը լսելիս կամ կարդալիս միանգամից իրենց աչքի առաջ գալիս է հենց իրենց սեփական պատկերը։ Քրեական վարույթ են նախաձեռնել ու չգիտեն, թե ում է վերաբերում իմ խոսքը։ Այո, կրկնում եմ պետք է սատկացնել մեր հայրենիքի բոլոր թշնամիներին՝ ներքին, թե արտաքին, և սա պետք է լինի մեր ողջ ժողովրդի նշանաբանը, քանզի մեր փրկությունը ինքնամաքրվելու և համառ դիմադրություն կազմակերպելու մեջ է։ Թուրքին հաճոյանալն ու ընծաներ տալը ոչ թե խաղաղության հիմք է ստեղծելու, այլ մեր անկախ երկրի վերացման ու նոր ցեղասպանությունների է հանգեցնելու։

Եթե հայրենիքիդ թշնամուն մահ ցանկանալն օրենքով դատապարտելի է, ապա թքել եմ այդպիսի օրենքի վրա, անկախ ամեն ինչից միշտ կրկնելու եմ՝ մա՛հ իմ հայրենիքի բոլոր թշնամիներին՝ ներքին, թե արտաքին»,- ասաց Պողոսյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում