Ներքին 3 տարի առաջ - 14:43 25-07-2023

ԼՂ-ն պետք է պատրաստակամություն հայտնի իր իրավունքների եւ անվտանգության հարցը Բաքվի հետ քննարկելու․ Փաշինյան

Հայաստանը դնել հակամարտության ռեժիմում նշանակում է Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը դատապարտել չգոյության։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի կարծիքով՝ հանրահավաքների եւ ցույցերի ժամանակ հնչում են շեշտադրումներ, որոնք նշանակում են Հայաստանը ինչպես նախորդ 30 տարում, այնպես էլ՝ գալիք, պետք է ապրի կոնֆրոնտացիոն ռեժիմում։

«Մենք սրան համաձա՞յն ենք։ Եվ սա դիտարկենք ոչ թե ցանկության այլ իրադրության գնահատման տեսանկյունից։ Ինձ շատ են մեղադրում՝ ինչու այս մասին չեմ խոսել 2018-19 թթ․-ին։ Որպես սեփական սխալներից դաս քաղած մարդ ասում եմ՝ եթե որեւէ մեկն ասում է, որ Հայաստանը պետք է շարունակի ապրել կոնֆրոնտացիոն ռեժիմում, ինքը ՀՀ պետականություն, ինքնիշխանությունը, պետական գոյությունը դնում կասկածի տակ։ 2020 թվականի պատերազմից հետո գրեթե հրաշքով փրկել ենք մեր պետությունը եւ պետականությունը։ Մենք հարվածի տակ ենք դրել, ոչ թե վատ մտադրությամբ, այլ՝ լավ։ Այսօր էլ նույն վիճակը, բայց պետք է հրաժարվենք սրանից»,- ընդգծեց նա։

Փաշինյանը կարեւոր է համարում, որ միջազգային հանրությունը միջազգային մամուլի միջոցով տեղեկանա իրերի կոնկրետ դրության մասին։ Կարեւոր է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղն սա իրենից դուրս չհամարի՝ թեպետ հասկանալի է, որ ԼՂ-ի հնարավորությունները հասկանալիորեն համեմատելի չեն Ռուսաստանի կամ Հայաստանի հնարավորությունների հետ։

«Ամեն ինչ կարելի է անել, բայց պետք հաշվարկել դրա արդյունքը եւ հետեւանքը։ Այս իրավիճակում էսկալացիան որեւէ տրամաբանությամբ օգտակար լինել չի կարող։ Այս իրավիճակում լավագույն տարբերակներից մեկն այն է, որ ԼՂ-ն հստակ պատրաստակամություն հայտնի ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության հարցը Բաքվի հետ քննարկելուն՝ միջազգային մեխանիզմի շրջանակում։ Մենք անընդհատ միջազգային հանրությանը ուղերձներ ենք հղում, բայց կարեւոր հարց այս պրոցեսում բաց ենք թողնում։ Իսկ այդ ուղերձները միջազգային հանրությունն ինչպե՞ս է ընկալում կամ ընկալո՞ւմ է, թե՝ ոչ։ Այս ամբողջը պետք է ուշադիր վերլուծենք»,- նշեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան