Ներքին 3 տարի առաջ - 12:03 25-07-2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իտալիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լևոնյան վարժարանում հանդիպել է Հռոմի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում անմիջական մթնոլորտում նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանի ներքին ու արտաքին ընդհանուր իրադրությանը, տարածաշրջանային հիմնախնդիրներին և վերջիններս լուծման ուղղությամբ հայաստանյան իշխանությունների որդեգրած սկզբունքներին:

Նախագահն ընդգծել է, որ ներկայումս Հայաստանն ունի հստակ դիրքորոշում մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու և հարևանների հետ բարի դրացիական հարաբերություններ հաստատելու հարցերի շուրջ:

Հանրապետության նախագահը նաև անդրադարձել է վերջին տարիներին երկրի ներքին կյանքի տարբեր ոլորտներում՝ մասնավորապես տնտեսական կյանքում իրականացվող բարեփոխումներին: Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ ներկայիս կառավարությունը առաջնորդվում է հայաստանյան տնտեսական միջավայրը ներդրումների համար առավել ճկուն ու գրավիչ դարձնելու սկզբունքներով և այս նպատակի համար անհրաժեշտ քայլեր է իրականացնում:

Համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակներում Հանրապետության նախագահը Երախտագիտության մեդալով է պարգևատրել Լետիցիա Լեոնարդիին և Թալալ Խրայսին՝ Հայաստանին և հայ ժողովրդին մատուցած ծառայությունների համար:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում