Ներքին 3 տարի առաջ - 11:46 24-07-2023

Սնունդ չկա, կտրոնն ինչիս է պետք

«Արցախում եղող իրավիճակը տարբեր լրատվականներով մեկնաբանվում է, բան չի փոխվել, նույն իրավիճակն է»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի բնակիչ Զարինե Թարանյանը՝ նկարագրելով այս պահին Արցախում տիրող իրավիճակը։

Թարանյանը նշեց, որ սնունդ չկա, տրանսպորտ չկա, ոտքով են տեղաշարժվում․ «Հիմա բոստան-բանջարանոցում ինչ կա, դա է, դրսից եկող բան չկա»։

Խոսելով կտրոնային համակարգի կիրառման արդյունավետությունից՝ Թարանյանն ասաց. «Եթե սնունդ չկա, կտրոնն ի՞նչ ենք անում, ի՞նչ պիտի գնենք։ Այս պահի իմ մոտ կտրոն կա, երեք անգամ ստացել եմ, բայց ոչ մի բան չեմ գնել․ ինչի՞ս է պետք։ Շաքարավազ, ձու, ոչինչ չկա։ Լարված սպասում ենք, թե ինչ է լինելու մեր վերջը, չգիտենք։ Միանշանակ, ինտեգրում չենք ուզում, այսքան պայքարում ենք միայն ինքնորոշման համար, բոլորիս կարծիքը նույնն է»,- ընդգծեց Թարանյանը։

Խոսելով Արայիկ Հարությունյանի նստացույց իրականացնելու գաղափարի արդյունավետությունից՝ Թարանյանը ասաց, որ այդ թեմայի շուրջ տարբեր տեսակետներ կան․ «Մարդիկ կան՝ ասում են՝ ինչի այս քայլին դիմեց, ինչ ժամանակն էր, որ ինքը նստացույց անի, մյուսը ասում է՝ կարծես թե ուզում է, որ հանրությունը իրեն որպես սյուբեկտ ճանաչի»։

Մեր զրուցակիցը նշեց, որ այսօր պետք է հայտարարությամբ հանդես գան, սպասում են այդ հայտարարությանը, հույս ունեն, որ կոնկրետ ինչ-որ բան կասեն։

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ այս պահին ամենաբարդը երեխաների վիճակն է. «Բացատրում ենք երեխաներին, թե ինչ է կատարվում»։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
13:07 Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
08:39 «Հրապարակ». «Եհովայի վկաները» վարձակալել են մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում