Ներքին 3 տարի առաջ - 11:32 24-07-2023

Ստեղծված իրավիճակում Սերժ Սարգսյանի ուղերձն ունի մի շարք հայտնի պատճառներ և նպատակներ. Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ 3-րդ նախագահի ուղերձն ուղղված ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներին, ստեղծված իրավիճակում ունի մի շարք հայտնի պատճառներ և նպատակներ.

1. Արցախյան հիմնախնդիրը, որը շուրջ երեք տասնամյակ, միջազգային իրավունքում և հարաբերություններում եղել է օրակարգային հարցերից մեկը` մեր դավադիր դիլետանտի և ազերի բռնապետի պատճառով վերածվում է 21-րդ դարի անմարդկային ողբերգության:

2. Հումանիտար աղետի ենթարկված արցախահայությանը կանգնեցրել են մարդկության պատմության նոր ցեղասպանական ռիսկի առջև, ինչն անհապաղ չեզոքացնելու կարիք կա:

3. ԵԱԿՀ ՄԽ-ը շարունակում է դեյուրե իրավական ուժ ունենալ և հանդիսանալ արցախյան հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափը:

4. Արցախյան հիմնախնդիրը չի կարելի փակված համարել և այն պետք է վերադառնա միջազգային իրավասու կառույցների և միջազգային հանրության ուշադրության կենտրոն:

5. Հայ ժողովուրդը` հույս չդնելով իր ապաշնորհ և ազգադավ իշխանությունների վրա, իրավիճակը փրկելու նպատակով, պետք է գործի դնի Հայաստանի և Սփյուռքի քաղաքական ու հանրային բոլոր հնարավոր ռեսուրսները:

6. Ստեղծված իրավիճակի վերաբերյալ ուղերձում նկարագրված պատճառներն ու հետևանքները, ևս մեկ անգամ փաստում են, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

7. Պայքարն արցախցիների ինքնորոշման իրավունքի համար շարունակվում է:

Հուսանք, որ ՀՀ 3-րդ նախագահի պաշտոնական նամակներն, այսօր դիվանագիտական խողովակներով փոխանցվելուց հետո կհասնեն Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվարժան նախագահներին և նոր ազդակ կհանդիսանան ստեղծված իրավիճակից արագ լուծումներ գտնելու համար»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի